Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակից դուրս գալով լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սեյրան Սարոյանը տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանը կնշանակվի վարչապետ:
«Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ», -հայտարարեց Սարոյանը:
Այլ նախարարների պաշտոնանկությունների մասին հարցերին չպատասխանեց՝ բացականչելով. «Էլ մի վրա տվեք»:
Վարչապետի պաշտոնում Կարապետյանի գործունեությունից սպասվող հույսերի մասին ասաց. «Գիտեմ, որ լավ ա լինելու: Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում իրան ցույց ա տվել»:
Նաև ասաց, որ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստում Կարեն Կարապետյանը ներկա է եղել:
«Հովիկ Աբրահամյանն ասեց, որ Կարեն Կարապետյանը իրա ընգերն ա», -հավելեց Սարոյանը: