Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր լույս է տեսել Գինեսի ռեկորդակիրների գրքի նոր հրատարակությունը: Վեստի.ռու-ն գրում է, որ Daily Mail թերթը ներկայացրել է այս տարվա ամենազվարճալի մի քանի ձեռքբերումները:
Ռեկորդակիրներից մեկն ունի ամենամեծ բերանը: Գերմանացի Բերնդտ Շիմդտը կարող է բացել բերանը 8 սմ: Քանի դեռ սովորական բերանով մարդիկ մտածում են, թե որ կողմից է ավելի լավ սկսել ուտել մեծ բազմաշերտ բուրգերները, գերմանացուն նման խնդիրները ծանոթ չեն, քանի որ առանց խնդրի կարող է բերանը դնել ամենամեծ բուրգերները:
Գերմանիայի մեկ այլ բնակիչ ռեկորդ է սահմանել համբուրգերի հետ կապված առարկաների հավաքածուով: Նրա հավաքածուում կա 3724 առարկա, այդ թվում՝ բարձիկներ, վերնաշապիկներ, փափուկ խաղալիքներ:
Իսկ իտալացի պաղպաղակագործը կարողացել է պաղպաղակի 121 գնդակ տեղավորել «վաֆլե բաժակի» մեջ:
2016-ին գտնվել է նաև մորուքով ամենաերիտասարդ կինը: Մոդելը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Ռեկորդի գրանցման պահին նա եղել է 24 տարեկան և 282 օրական, մորուքի երկարություն՝ 15 սանտիմետր:
Ռեկորդակիրներից մեկը կարողանում է մեկ րոպեում ամենաշատ հնարքներն անել:
Գինեսի ռեկորդակիրների գրքում է հայտնվել նաև լաման, որը կարողանում է թռչել 1,1 մետրանոց խոչընդոտի վրայից:




