Դել Պոտրոն արտասվեց` երկրպագուների աջակցությունից զգացված
Սպորտ
17:40 08/09/2016
Աշխարհ

Դել Պոտրոն արտասվեց` երկրպագուների աջակցությունից զգացված

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն Ամերիկայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ փուլում չկարողացավ հաղթահարել շվեյցարացի Սթեն Վավրինկայի արգելքը, ով բավական հեշտ հաղթանակ տոնեց 7:6, 4:6, 6:3, 6:2 հաշվով:

Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, հանդիպման վերջին վայկրկյաններին երկրպագուները սկսեցին բուռն աջակցել արգենտինացի թենիսիստին և վերջինս չկարողացավ զսպել էմոցիաներն ու արցունքները:

Հավելենք, որ US Open-ի կիսաեզրափակչում Վավրինկան ռակետը կխաչաձևի Ճապոնիայի ներկայացուցիչ Կեյ Նիսիկորիի հետ:

Placeholder