Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գնացողները փոփոխվելու են եկողներով, որպեսզի ավելի անհնարին դառնան իսկական փոփոխությունները. «168 Ժամ»
«168 Ժամ»-ում կարդում ենք. «Փոփոխությունների ու դրանց անհրաժեշտության մասին Հայաստանում խոսում են բոլորը։ Խոսում են մակդիրների բազմազանությամբ ու հնչերանգի լալահառաչությամբ։ Արմատական ու հեղափոխական, էվոլյուցիոն ու ինստիտուցիոնալ, անձնավորված ու համակարգային։
Խոսում է անգամ իշխանությունը, որը խոսողներից միակն է, որ կարող է ոչ միայն խոսել, այլ գոնե ժամանակ առ ժամանակ իրականացնել այդ փոփոխությունները։ Փոփոխությունների մասին խոսակցությունների դատարկությունն ու անհամությունը տեղ չեն թողնում քննարկման համար՝ իսկ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի պետությունը չապրի փոփոխությունների անհրաժեշտության մասին մշտական դարձվածաբանության ու փոփոխությունների նույնքան մշտական բացակայության ռեժիմում։
....Երեկ, այսօր կամ վաղը հայտարարվելու է հերթական անձերի կամ հերթական խմբերի փոփոխության մասին։ Գնացողները փոփոխվելու են եկողներով, որպեսզի ավելի անհնարին ու անհավանական դառնան այն՝ իսկական փոփոխությունները, որոնք կենսականորեն անհրաժեշտ են Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին։
Փոփոխվող անփոփոխության այս գյուտը ռեկորդների որևէ գրքում գրանցված չէ ու արտոնագրային որևէ բյուրոյում արտոնագրված չէ, բայց հենց այս գյուտի շնորհիվ է Հայաստանի իշխանությունը սնուցում իրականության փոխարեն հասարակությանը ներկայացվող պատրանքը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: