Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել
Քաղաքական
16:56 08/09/2016
Աշխարհ

Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել

Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Լուրը գրում է «Ինտերֆքաս»-ը:

Խորհրդարանի տեղեկատվական ծառայությունից նշել են, որ Ուզբեկստանի սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշևը, ով Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն պետք է կատարեր նախագահի լիազորությունները, «ինքնաբացարկ է հայտնել»: Սրա հետ կապված խորհրդարանականները միաձայն պաշտպանել են վարչապետ Միրզիյոևի թեկնածությունն Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին 79 տարեկան հասակում մահացել էր Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Նա երկիրը ղեկավարել էր շուրջ 26 տարի:

Placeholder
Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել