Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քրեական գործ է հարուցվել neonews.am և gazeta.am կայքերի սեփականատիրոջ դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել neonews.am և gazeta.am կայքերի սեփականատիրոջ դեմ՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրություն:
Հիշեցնենք, որ կայքերը գրանցված են ոմն Լուիզա Գումրոյանի անունով, որը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ դրանք իրականում պատկանում են տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին:
Այդ հանգամանքը բացահայտվել է Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ նշյալ կայքերում զրպարտիչ հոդված հրապարակելու առիթով հարուցված գործի շրջանակներում: