Գինեսի ռեկորդակիրների նոր գրքի ամենազվարճալի ձեռքբերումները
Հասարակություն
13:39 08/09/2016
Աշխարհ

Գինեսի ռեկորդակիրների նոր գրքի ամենազվարճալի ձեռքբերումները

Այսօր լույս է տեսել Գինեսի ռեկորդակիրների գրքի նոր հրատարակությունը: Վեստի.ռու-ն գրում է, որ Daily Mail թերթը ներկայացրել է այս տարվա ամենազվարճալի մի քանի ձեռքբերումները:

Ռեկորդակիրներից մեկն ունի ամենամեծ բերանը: Գերմանացի Բերնդտ Շիմդտը կարող է բացել բերանը 8 սմ: Քանի դեռ սովորական բերանով մարդիկ մտածում են, թե որ կողմից է ավելի լավ սկսել ուտել մեծ բազմաշերտ բուրգերները, գերմանացուն նման խնդիրները ծանոթ չեն, քանի որ առանց խնդրի կարող է բերանը դնել ամենամեծ բուրգերները:

Գերմանիայի մեկ այլ բնակիչ ռեկորդ է սահմանել համբուրգերի հետ կապված առարկաների հավաքածուով: Նրա հավաքածուում կա 3724 առարկա, այդ թվում՝ բարձիկներ, վերնաշապիկներ, փափուկ խաղալիքներ:

Իսկ իտալացի պաղպաղակագործը կարողացել է պաղպաղակի 121 գնդակ տեղավորել  «վաֆլե բաժակի» մեջ: 

2016-ին գտնվել է նաև մորուքով ամենաերիտասարդ կինը: Մոդելը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Ռեկորդի գրանցման պահին նա եղել է 24 տարեկան և 282 օրական, մորուքի երկարություն՝ 15 սանտիմետր:

Ռեկորդակիրներից մեկը կարողանում է մեկ րոպեում ամենաշատ հնարքներն անել:

Գինեսի ռեկորդակիրների գրքում է հայտնվել նաև լաման, որը կարողանում է թռչել 1,1 մետրանոց  խոչընդոտի վրայից:

 

Placeholder
Գինեսի ռեկորդակիրների նոր գրքի ամենազվարճալի ձեռքբերումները