Արցախում մասնագիտական հանձնաժողովը քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը
Քաղաքական
12:31 09/09/2016
ԼՂՀ

Արցախում մասնագիտական հանձնաժողովը քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը

ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները և մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը:
 

 

 

Placeholder
Արցախում մասնագիտական հանձնաժողովը քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը