«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում
Հասարակություն
16:43 09/09/2016
Աշխարհ

«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի ուկրաինական կազմակերպչական կոմիտեն հայտարարել է, որ մրցույթն անցկացվելու է Կիևում:  Ուկրաինայի մայրաքաղաքը ստացել է 19 ձայն, Օդեսան՝ 2, Դնեպրը որևէ ձայն չի ստացել: Այս մասին գրում է  Լենտա.ռու կայքը:   

Մրցույթն անցկացվելու է Դնեպրի ձախ ափին գտնվող Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում:  Կենտրոնը նախապես կկարգավորվի:

«Ձայնային ամբողջ տեխնիկան պետք է բարելավվի: Այնտեղ տեղավորվելու է 12-14 հազար հանդիսական: Շրջակայքը նույնպես պետք է մշակվի լանդշաֆտային դիզայներական լուծումներով»,- ասել է Ուկրաինայի մշակույթի նախարարը:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքների համար կհատկացվի առնվազն 15 միլիոն եվրո:

Ուկրաինայի մշակույթի նախարարն ասել է, որ թույլ չեն տա մշակույթի այն ռուս գործիչներին, ովքեր ընգրկված են սև ցուցակում, մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին:​

«Եվրատեսիլ-2017» մրցույթն անցկացվելու է մայիսի 9-13-ը:

Placeholder