Բջջայինով խոսելը՝  21մարդու զոհվելու պատճառ
Հասարակություն
19:09 09/09/2016
Աշխարհ

Բջջայինով խոսելը՝ 21մարդու զոհվելու պատճառ

Հնդկաստանի արևելքի Օրիսայի նահանգում ավտոբուսի վարորդը բջջային հեռախոսով խոսելու ժամանակ կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավոտբուսը Մանիտրի կամրջից գլորվել է ձորը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին:

Կամրջի բարձրությունը 15 մետր է: Ավտոբուսում եղել է 50-ից ավելի ուղևոր: Վթարից առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 30 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ The Times of India թերթը գրել է, որ վթարի հնարավոր պատճառը կարող Էր լինել առջևի անվադողի պայթելը:


 

Placeholder