«Միլանը» կարող է գնել Արդա Թուրանի տրանսֆերը
Սպորտ
11:47 09/09/2016

«Միլանը» կարող է գնել Արդա Թուրանի տրանսֆերը

«Բարսելոնի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարիերան կարող է շարունակել «Միլանում»։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Իտալացիները դիտարկում են ձմեռային պատուհանի ընթացքում Թուրքիայի հավաքականի ավագի տրանսֆերի գնման հնարավորությունը։ Կատալոնյան ակումբը պատրաստ է բաժանվել նրանից 23 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում։

Թուրանը 34 մլն եվրոյով «Բարսելոն» է տեղափոխվել 2015 թ. ամռանը։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ.։

Ավելի վաղ Թուրանի ծառայություններով հետաքրքրված են եղել «Յուվենթուսը», «Արսենալը», դորտմունդյան «Բորուսիան» և մի շարք այլ ակումբներ։
 

Placeholder