Մոսուլի ազատագրման գործողությունը կսկսվի մյուս ամսվանից
Հասարակություն
16:20 09/09/2016
Աշխարհ

Մոսուլի ազատագրման գործողությունը կսկսվի մյուս ամսվանից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կսկսվի մի քանի շաբաթվա ընթացքում: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին կարծիք է հայտնել ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը:

«Մենք պատրաստվում ենք կատաղի, երկար և դժվար մարտի Մոսուլում»,- հայտարարել է Թաունսենդը Wall Street Journal պարբերականին՝ հույս հայտնելով, որ գործողությունը կսկսվի մյուս ամսում:

Նրա  գնահատմամբ՝ Մոսուլում է գտնվում 3 հազարից 4,5 հազար գրոհային, որոնց մեկ-երրորդը մասը  քիչ հավանական է, որ վայր զենքերը վայր կդնեն:

Մոսուլում մեծությամբ երկրորդ քաղաքն է Իրաքում: 2014  թվականի ամռանից այն գտնվում է ԻՊ գրոհայինների հսկողության տակ:
 

Placeholder