Դեկտեմբերի 4-ին Ուզբեկստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն
Քաղաքական
17:15 09/09/2016
Աշխարհ

Դեկտեմբերի 4-ին Ուզբեկստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ուզբեկստանի Սահմանադրության համաձայն,  երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվանից հետո արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալոմովը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, որ Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերի 4-ին»,-ասել է նա՝ Տաշկենդում ճեպազրույցի ժամանակ:

Նշենք, որ Քարիմովի մահից հետո Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:

Ուզբեկստանի նախագահը մահացել էր սեպտեմբերի 2-ին՝ 79 տարեկան հասակում:

Placeholder