Սերենա Ուիլյամսը կլքի WTA-ի սանդղակի առաջին հորիզոնականը
Սպորտ
14:24 09/09/2016
Աշխարհ

Սերենա Ուիլյամսը կլքի WTA-ի սանդղակի առաջին հորիզոնականը

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 186 շաբաթ շարունակ գլխավորում էր WTA-ի վարկանշային սանդղակը։ «US Open»-ի կիսաեզրափակչում Սերենան պարտություն կրեց չեխ Կարոլինա Պլիշկովայից 2։6, 6։7 հաշվով։ Այդ պարտության պատճառով ամերիկուհին կլքի WTA-ի սանդղակի առաջին հորիզոնականը։ Աշխարհի թիվ 1 ռակետ կդառնա գերմանուհի Անգելիկ Կերբերը, ով դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով դանիացի Կարոլին Վոզնյացկուն։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։

Placeholder