Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  ավտոճանապարհի  մի հատվածը
Տարածաշրջան
16:15 09/09/2016
Հայաստան

Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝  ժամը 08.00-ից,  Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի  կմ0+000-կմ38+450  (Վանաձոր - Թումանյան) հատվածով երթևեկությունը   ժամանակավորապես  կդադարեցվի և այն փակ  կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1.  Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն -
Վրաստանի սահման (Մ-16)  ճանապարհահատվածներով:
Բ) Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար –
Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի,
Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Ա)      Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն -
Ալավերդի - Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների
վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա -
Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

 

Placeholder