Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվել է՝ սպասելի՞ էր կառավարության ղեկավարի փոփոխությունը։ Նա ասել է, որ իր համար քաղաքականության մեջ անսպասելի ոչինչ չկա։
- Սա նախընտրակա՞ն քայլ է, թե՞ հանրային վստահությունը բարձրացնելուն է միտված։
- Ովքեր նախաձեռնել են, նրանց էլ հարցրեք։
- Ասում են՝ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է նշանակվելու վարչապետ...
- Կարեն Կարապետյանը կարգին մենեջեր է, պատրաստված։ Միշտ բարձր եմ գնահատել նրան քաղաքապետ աշխատած ժամանակ։ Ես նրա անձն ընդհանրապես դրական եմ գնահատում։