Համայնքապետի ընտրություններում կանայք առավել ակտիվ են Լոռիում
Քաղաքական
15:55 09/09/2016
Հայաստան

Համայնքապետի ընտրություններում կանայք առավել ակտիվ են Լոռիում

Հոկտեմբերի 2-ին կայանալիք համայանքպետերի ընտրություններում կանայք առավել ակտիվ են Լոռու մարզում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, հոկտեմբերի 2-ի ընտրություններին գրանցված համայնքի ղեկավարի 687 թեկնածուներից ընդամնեը  38-ն են կանայք:

Լոռու մարզում գյուղապետ դառնալու համար կպայքարի 17 կին, Սյունիքում համայնքապետի կին 8 թեկնածու կա, նրանցից մեկը պայքարում է Սիսիանի քաղաքապետ դառնալու համար:

Գեղարքունիքում և Շիրակում համայնքապետի 4-ական թեկնածուներ կան, Կոտայքում՝ 5:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2016 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են:

Placeholder