Կլոպ. «Ռայոլայի խոսքերն ինձ չեն հետաքրքրում»
Սպորտ
19:02 09/09/2016
Աշխարհ

Կլոպ. «Ռայոլայի խոսքերն ինձ չեն հետաքրքրում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլայի` իր հասցեին ուղղված քննադատությունների մասին: Ռայոլան հայտարարել էր, որ գերմանացի մասնագետը Մարիո Բալոտելլին ոչ մի շանս չտվեց` «Էնֆիլդում» իր հնարավորությունները ցուցադրելու համար և որ ինքը կասկածում է Կլոպի մասնագիտական որակների վրա: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Ռայոլայի խոսքե՞րը: Գիտեմ այդ մարդուն, բայց նրա ասածներն ինձ չեն հետաքրքրում: Ամեն ինչ նորմալ է, մենք ապրում ենք ազատ երկրում»,- ասել է Կլոպը:

Հավելենք, որ Մինո Ռայոլան, ով նաև հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը, առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում նմանատիպ սկանդալային հայտարարություններով:
 

Placeholder