Մարդասպան-բռնցքամարտիկը հանկարծամահ է եղել
Սպորտ
20:10 09/09/2016
Աշխարհ

Մարդասպան-բռնցքամարտիկը հանկարծամահ է եղել

37 տարեկան հասակում այսօր հանկարծամահ է եղել բռնցքամարտիկ Ռոման Ռոմանչուկը, ով աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր էր, բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Այս մասին տեղեկացնում է «ТАСС»-ը:

Մարզական նվաճումներից բացի, Ռոմանչուկը հայտնի էր մեկ այլ կոչումով` մարդասպանի: 2008 թ. ամռանը, Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ նա Վլադիվոստոկում վիճել էր քաղաքի բնակիչներից մեկի հետ և հրազենային վնասվածք հասցրել նրան: Քաղաքացին մահացել էր` գլխի հատվածում ստացած վնասվածքից:

2009 թ. մարտին Ռոմանչուկը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման` անզգուշությամբ մահ պատճառելու համար: Բանտից դուրս գալուց հետո Ռոմանչուկը ռինգ վերադառնալու ցանկություն էր հայտնել, սակայն վնասվածքը նրան թույլ չէր տվել վերսկսել մարզական կարիերան:

Բժիշկների եզրակացությամբ` նախկին մարզիկը մահացել է սրտի կաթվածից:
 

Placeholder