Լոնդոնի Ազգային պատկերասրահին մեղադրում են Մատիսի կտավը գողանալու մեջ
Իրավունք
18:17 09/09/2016
Աշխարհ

Լոնդոնի Ազգային պատկերասրահին մեղադրում են Մատիսի կտավը գողանալու մեջ

Լոնդոնի Ազգային պատկերասրահի դեմ հայց է ներկայացվել ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Անրի Մատիսի կտավը «գողանալու» համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բ-Սի-ին:

Նյու Յորքի դաշնային դատարան դիմելու համար առիթ է հանդիսացել Մարգարիտա (Գրետա) Մոլլի դիմանկարը, որը  Մատիսը նկարել է 1908 թվականին: Հայցվորներն են Մոլլի երեք թոռները:

Նրանք պնդում են, որ թանգարանն ապօրինի ցուցադրում է այդ կտավը: Նրանց խոսքով՝ նկարը գողացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և իրականում պատկանում է իրենց: Մոլլի թոռները փորձում են վերադարձնել  տատիկի նկարն արդեն հինգ տարի: Այն չվերադարձնելու դեպքում նրանք պահանջելու են փոխհատուցում 30 միլիոն դոլարի չափով:

Լոնդոնի Ազգային պատկերարահը հայտարարել է, որ ստացել են իրավաբանական փաստաթղթեր: Թանգարանը ներկա պահին  այլ մեկնաբանություններ չի տալիս:

Placeholder
Լոնդոնի Ազգային պատկերասրահին մեղադրում են Մատիսի կտավը գողանալու մեջ