Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Քաղաքական
11:29 09/09/2016
Հայաստան

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին  հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- նշված է Նախագահի հրամանագրում:
 

Placeholder
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը