«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի ուկրաինական կազմակերպչական կոմիտեն հայտարարել է, որ մրցույթն անցկացվելու է Կիևում: Ուկրաինայի մայրաքաղաքը ստացել է 19 ձայն, Օդեսան՝ 2, Դնեպրը որևէ ձայն չի ստացել: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Մրցույթն անցկացվելու է Դնեպրի ձախ ափին գտնվող Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Կենտրոնը նախապես կկարգավորվի:
«Ձայնային ամբողջ տեխնիկան պետք է բարելավվի: Այնտեղ տեղավորվելու է 12-14 հազար հանդիսական: Շրջակայքը նույնպես պետք է մշակվի լանդշաֆտային դիզայներական լուծումներով»,- ասել է Ուկրաինայի մշակույթի նախարարը:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքների համար կհատկացվի առնվազն 15 միլիոն եվրո:
Ուկրաինայի մշակույթի նախարարն ասել է, որ թույլ չեն տա մշակույթի այն ռուս գործիչներին, ովքեր ընգրկված են սև ցուցակում, մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին:
«Եվրատեսիլ-2017» մրցույթն անցկացվելու է մայիսի 9-13-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան վաղը կհայտարարի «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող քաղաքի անունը
- Ուկրաինայի փոխարեն հնարավոր է Ռուսաստանը հյուրընկալի «Եվրատեսիլ-2017» մրցույթը