Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուզբեկստանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվանից հետո արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալոմովը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, որ Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերի 4-ին»,-ասել է նա՝ Տաշկենդում ճեպազրույցի ժամանակ:
Նշենք, որ Քարիմովի մահից հետո Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Ուզբեկստանի նախագահը մահացել էր սեպտեմբերի 2-ին՝ 79 տարեկան հասակում: