Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քարիմովի մահից հետո էլ Ուզբեկստանը թույլ չի տա իր տարածքում ռազմաբազա տեղակայել
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո երկրի արտաքին քաղաքականության առաջնեհերթությունը ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն են: Այս մասին հայտարարել է նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող վարչապետը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ընդգծել է, որ Ուզբեկստանը շարունակելու է չանդամակցել ռազմաքաղաքական դաշինքներին, չի թույլատրելու իր տարածքում որևէ այլ երկրի կողմից ռազմաբազայի կամ այլ օբյեկտի տեղակայումը:
Վարչապետը հայտարարել է, որ Ուզբեկստանը նախատեսում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները, զարգացնել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ համագործակցությունը: