Պավել Մանուկյանը վիրահատվում է
Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին հիվանդասենյակից տեղափոխել են վիրահատարան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նա վիրահատվում է:
«Այսօր Պավել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվում է», -փոխանցեց պարոն Հարությունյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Պավել Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պետք է վիրահատվեր: Սա Մանուկյանի երկրորդ վիրահատությունն է. մեկ անգամ արդեն վիրահատվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։
Վիրահատությունը կատարել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։ Տեղային անզգայացման միջոցով կատարվել էր մաշկի դեֆեկտի վերականգնում։
Հարակից հրապարակումներ`
- Գերազանց եմ, գերազանց. Պավել Մանուկյանը տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ
- Պավել Մանուկյանի առողջացումը ռեալ իրականանում է, և նա կարողացել է քայլել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան