Իրավունք

ՀԱՄԱՑԱՆՑ

11:02 Հայաստան
Նազենի Հովհաննիսյան. Երկիրը մանրում են վերջնական, իսկ ոմանք դեռ սպասում են

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Ժպիտից անհաջող կարված դիմակներն էլ չեն օգնում:

ֆոտոշփած նկարներում ամեն ինչ լավ է
իրականում՝ ոչինչ է ու վատ ....
էնքան վատ, որ անգամ հատակն է գլուխը խրել անդունդի մեջ
անդունդի տակ
անդունդից անդին
որ կարողանա գոնե մի վայրկյան
չտեսնելու տալ
ողբը
անկումը ...
որ պատռի լռությունը,
վերևից նետված քարն անգամ անձայն է.
չի հասնում հատակին՝
անդունդի,
խորն է էդքան
անհատակ
կարոտի ու կորստի պես՝
ահատակ
հուսահատ ու անհույս
անդունդ
Երկիրը մանրում են վերջնական...
իսկ ոմանք՝ դեռ սպասում են:
ԵՐԿԻՐՆ են փակում
ԲՈւՀ- ն ինչ՞ է, որ չփակեն,
գյուղն ի՞նչ է, որ չհանձնեն,
մարդն ի՞նչ է, որ չմոռանան...
Երկիրն ի՞նչ է, որ...
Հայրենիքը....
բա հերոսը...
Մա՞րդ...
---աղմուկի մեջ անհարկի
լռություն,
մի չապրած կյանք
ու
անվերջանալի զարմանք՝
թե բա ոնց»։

11:43 Աշխարհում
Ջոն Սինան «Օսկար 2024»-ի բեմ է դուրս եկել առանց հագուստի

Ամերիկացի դերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ջոն Սինան 2024 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, թե ով է «Լավագույն կոստյում» անվանակարգի հաղթողը։ Նա բեմ է դուր եկել առանց հագուստի, ձեռքին եղել է միայն հաղթողի անունով ծրարը։  

Ավելի ուշ Սենային հագցրել են ոսկեգույն տոգա։

Հանդիսատեսը ողջունել է նրան, երբ վերջինս ասել է. «Կոստյումներ... այնքան կարևոր են: Միգուցե ամենակարևոր բանը, որ կա»։

 «Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակը հանձնվել է «Խեղճուկրակները» ֆիլմին։ 

10:07 Հայաստան
Ճանապարհը իմ մի հատ ա, կամ վերև կամ դեպի տուն. Արցախցի երգչի նոր տեսահոլովակը

Արցախցի երհիչ Լյոկան նոր տեսահոլովակ է ներկայացրել երկրպագուներին դատին։ Այն կոչվում է «Մանկության ճանապարհ»։ Երգի բառերի հեղինակը Լյոկան է։

«Վերջապես։ Շատ երկար եմ սպասել այս պահին»,-նշել է երգիչը։

«Մանկությունս խաղաղ ապրելու պայքարն էր,

Սիրած գործս ապրելու միջոց գտնելն էր,
Իմ տեսածը անընդհատ կորցնելն էր,
Ձգտումներս անփոփոխ ապրելն էր։

Սոված ու անոթի քնելն էր,
2 տարեկանում վիրավորվելն էր,
Տարուց ավել անշարժ պառկելն էր,
Բայց կյանքի պայքարում հաղթելն էր։

#Կյանքը ինչ էլ տա ինձ, ես տանուլ չեմ տալու
Ինչքան էլ խաբեն, խլեն, ինձ մեկ ա, դուրս չեմ գալու,
Ինչքան էլ խլեն տներս, նորն եմ կառուցելու,
Ու չեմ պարտվելու
Ես չեմ կորչելու․ ․ ․

Գիտեմ հետևանքները էլ բուժել չի լինում
Անցյալի հիշողությունը միշտ ինձ հետ ա մնում
Բայց ձգտումս անփոփոխ ա, դրանով եմ ապրում
Դրանով եմ հաղթում
Ու ես չեմ էլ գաղթում

Ճանապարհը իմ մի հատ ա,
Կամ վերև կամ դեպի տուն,
Երազանքն իմ անավարտ ա
Մահը ուղիս չի հատում»։




 

16:26 Հայաստան
Անմարդկայինը հավասարի տեղ մի անցկացրեք հարգելի տղամարդիկ. Նազենի Հովհաննիսյան

«Կանայք... մի կյանք պայքարեցին, որ ապրեն «հավասար» , ու ընկան անհավասարի ծուղակը.... Անհավասար ու կյանքի հետ անհամատեղելի ծանրաԲԵՌնությամբ»,-մարտի 8-ի առթիվ սոցցանցերի իր էջերում նման գրառում է արել հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

Նա մաղթել է առանց ֆիլտրերի ապրելու իրավունք եմ։

«Մարդկային ծանրաբեռնվածությամբ ու մարդկային պահանջներով՝ կնոջից: Անմարդկայինը հավասարի տեղ մի անցկացրեք հարգելի տղամարդիկ)) արդար չի: 
Սիրելի կանայք)) տոնական թող լինի ամեն Աստծո օրը! Շնորհավոր»,-գրել է նա։

11:45 Հայաստան
Սիրուշոն թողարկել է իր «Բաց երկնքի տակ» երգի նոր տարբերակը

Երգչուհի Սիրուշոն թողարկել է իր «Բաց երկնքի տակ» երգի նոր տարբերակը, որը ներկայացրել է փետրվարին կայացած իր մենահամերգի կադրերով:

««Բաց երկնքի տակ»-ն արդեն youtube, spotify և apple music -ում»,- գրել է Սիրուշոն։ 

«Բաց երկնքի տակ» երգն առաջին անգամ թողարկվել էր 12 տարի առաջ: 


11:07 Հայաստան
Ներսես Ավետիսյան. Որոշել եմ այս գարունն անցկացնել մարդկանց ուրախացնելով

«Որոշել եմ այս գարունն անցկացնել մարդկանց ուրախացնելով ու սիրուն պահեր, հիշողություններ նվիրելով»,-ինսթագրամի իր էջում գրել է հայտնի դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանը։

Գրառմանը կից նա մի տեսանյութ հրապարակել։

«Նվիրեք իրար սիրուն պահեր ու հիշողություններ»,-խորհուրդ է տվել Ներսեսը։

 

 

11:15 Հայաստան
Արմինկան քրոջ հետո ֆոտոշարք է հրապարակել

ԱՄՆ-ում մշտական բնակությույն հաստատած երգչուհի Արմինկան քրոջ հետ նոր ֆոտոշորք է հրապարակել։

«Մենք՝ իրար նման ու շատ տարբեր»,-նկարներին կից գրել է 50-ամյա երգչուհին։





Ի դեպ, երգչուհու քույրը՝ Լուսինեն Արմինկայի տարեդարձի առթիվ
 անհավանական նվեր էր պատրաստել՝  Արմինկայի երգերի խոսքերից հավաքված բանաստեղծություն-պատմություն:

«Անբացատրելի էմոցիաներ եմ ապրել այդ մի քանի րոպեների մեջ,որոնք ընդմիշտ կմնան ինձ հետ»,-այս առթիվ գրել էր Արմինկան։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Arminka (@arminkaofficial)

08:45 Հայաստան
Պապիկյանի կինը լուսանկարներ է հրապարակել հանդիսավոր միջոցառումից

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանն ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված  հանդիսավոր միջոցառումից, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։



13:20 Հայաստան
Անի Քոչար. Բնական մարդ այս քաղաքում մատերի վրա կարելի է հաշվել

Մոդել, գրող Անի Քոչարը գրում է.

«Գարունն իմ սրտի եղանակն է: Այն ինձ համար կյանքի ու զարթոնքի, վերածննդի խորհրդանիշն է: Ես ինչ որ չափով գարուն եմ։

Հավերժ կենսասեր ու կենսախինդ, հավերժ լավատես ու ներողամիտ, հավերժ կյանքի համար կռիվ տվող։ Հավերժ բնականին ու բնությանը ձգտող: Վերջին շրջանում ուր գնում եմ, զգում եմ, որ բնական մարդ այս քաղաքում մատերի վրա կարելի է հաշվել (ես, որ անգամ թարթիչների լիցք ու հոնքերի արհեստական ներկում չեմ անում, որևէ միջամտություն ու էսթետիկ վիրահատություն չունեմ, երբեմն ինձ այլմոլորակային եմ զգում):

Հ.Գ. վերջին շրջանում իմ մասին տարածված բոլոր լուրեր բամբասանքների սպառիչ պատասխանները կգտնեք իմ՝ «Կյանքը երկրորդ փորձից գրքում»»։

10:34 Աշխարհում
Ինչպես է կատուն «օրհնում» աշխատանքի գնացող տղամարդկանց

Սոցիալական ցանցերի արաբական տիրույթում արագորեն տարածվում է այս տեսանյութը, որտեղ կատուն թաթով «օրհնում» է աշխատանքի գնացող տղամարդկանց։

Ըստ աղբյուրների, տեսանկարահանումն արված  է Եգիպտոսում։

Տեսանյութեր

Մեր բոլոր սրբությունները թիրախ են դարձել. Գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Ղազարյան
16:59 14/03/2024

Մեր բոլոր սրբությունները թիրախ են դարձել. Գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Ղազարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}