Մարդասպան-բռնցքամարտիկը հանկարծամահ է եղել
37 տարեկան հասակում այսօր հանկարծամահ է եղել բռնցքամարտիկ Ռոման Ռոմանչուկը, ով աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր էր, բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Այս մասին տեղեկացնում է «ТАСС»-ը:
Մարզական նվաճումներից բացի, Ռոմանչուկը հայտնի էր մեկ այլ կոչումով` մարդասպանի: 2008 թ. ամռանը, Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ նա Վլադիվոստոկում վիճել էր քաղաքի բնակիչներից մեկի հետ և հրազենային վնասվածք հասցրել նրան: Քաղաքացին մահացել էր` գլխի հատվածում ստացած վնասվածքից:
2009 թ. մարտին Ռոմանչուկը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման` անզգուշությամբ մահ պատճառելու համար: Բանտից դուրս գալուց հետո Ռոմանչուկը ռինգ վերադառնալու ցանկություն էր հայտնել, սակայն վնասվածքը նրան թույլ չէր տվել վերսկսել մարզական կարիերան:
Բժիշկների եզրակացությամբ` նախկին մարզիկը մահացել է սրտի կաթվածից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ