Գորշ արջի քոթոթի վերաբերյալ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում
Ոստիկանությունը բնապահպանական տեսչությունից ստացել է գրությունը: Այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունից անպատասխան թողեցին հարցը, արդյոք քոթոթին գտե՞լ են:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունը արձագանքելով «Հետք»-ի «Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթը՝ Երևանի Գոգոլի փողոցում» հրապարակմանը, հայտարարել էր, որ բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի տեսուչներն ահազանգի հետքերով նույն օրն այցելել են վերը նշված հասցե, սակայն քոթոթին այնտեղ չեն հայտնաբերել:
Տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ պարոն Ս. Մարտիրոսյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ վայրի կենդանուն հայտնաբերելու և նրա ճակատագիրը տնօրինելու նպատակով: