Պակիստանում գնացքներ են բախվել
Աշխարհում
11:00 15/09/2016

Պակիստանում գնացքներ են բախվել

Պակիստանի Մուլտան քաղաքի մոտ գնացքների բախման հետևանքով 6 մարդ զոհվել է, 92-ը՝ վիրավորվել:  «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,   վիրավորներից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կարաչիից Պեշավար մեկնող մարդատար գնացքը բախվել է ճանապարհին արտակարգ կանգառ արած բեռնատար գնացքին: Չորս  վագոն դուրս է եկել ռելսերից:











 

Placeholder
Պակիստանում գնացքներ են բախվել