15:00 03/10/2016

Քրիս Բոհջալյան. Արցախում մեր հաղթանակը մեր պատասխանն էր ցեղասպանությանը

Հեղինակ` Նվարդ Չալիկյան

«Արցախում ունեցած հաղթանակի ու ձեռքբերումների շնորհիվ հայ ժողովուրդը դուրս եկավ զոհի կերպարից և ասաց «ոչ» էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը», -Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց հայտնի ամերիկահայ գրող, Ավազի ամրոցի աղջիկները և Նյու Յորք Թայմզի կողմից բեսթսելլեր ճանաչված մի շարք այլ գրքերի հեղինակ Քրիս Բոհջալյանը, ով վերջերս այցելել էր Արցախ:

«Երբ այցելեցի Ղարաբաղ և ազատագրված տարածքներ ու խոսեցի խրամատներում գտնվող զինվորների հետ, ես հասկացա, որ Արցախյան գոյամարտում ունեցած մեր հաղթանակով մենք ասել ենք «այլևս երբեք» ցեղասպանությանը և էթնիկ զտումներին: Այն, ինչ անում են սահմանի վրա կանգնած հայ զինվորները, խոսում է մեր ինքնության մասին և այն մասին, թե ով ենք մենք որպես ազգ և ժողովուրդ: Ես մեծ հպարտության զգացում ունեցա նրանց տեսնելով: Սումգայիթում և Բաքվում ջարդերից հետո մենք վերականգնեցինք մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը: Այս անգամ այցելելով Քարվաճառ՝ Դադիվանք, որը հայ քրիստոնեության բնօրրանն է, ես տեսա այնպիսի որմնանկարներ, որոնք իրենց գեղեցկությամբ կարող են մրցել Իտալիայի ամենահայտնի որմնանկարների հետ: Արցախի պաշտպանությամբ մենք նաև մեր լուման ենք ներդնում աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարում»,-ասաց Քրիս Բոհջալյանը:

«Ես միշտ զուգահեռներ եմ անցկացրել ԱՄՆ-ի և Արցախի միջև ինքնորոշման տեսանկյունից, բայց Արցախի հարցը տարբերվում է նրանով, որ այն իր պատմական հայրենիքում ապրող ժողովրդի ինքնորոշման և առանց ոչնչացման վտանգի ապրելու իրավունքի մասին է»,-ասաց Բոհջալյանը` ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ սպառնալիք է հանդիսանում արցախաբնակ հայերի համար (Սաֆարովի հերոսացումով, ապրիլյան պատերազմով և այլն), հետևաբար Արցախի հարցը հայ ժողովրդի գոյության հարցն է:

Խոսելով այն խնդիրների մասին, որ այսօր առկա են Հայաստանում` Բոհջալյանն ասաց, որ դրանք բոլորը հատուկ են երիտասարդ պետություններին:

«Թեև մենք հնագույն ժողովուրդ ենք, մենք ընդամենը 25 տարեկան ենք որպես անկախ պետություն, իսկ դա շատ քիչ է երկրաբանական ժամանակի տեղանկյունից: Անկախության հռչակումից 25 տարի հետո ԱՄՆ-ը գերտերություն չէր, այն հյուսիսային Ամերիկայի արևելյան մասն էր` շրջապատված իսպանական, ֆրանսիական և բրիտանական տարածքներով: Միայն դրանից 11 տարի անց տեղի ունեցավ ԱՄՆ-ի պատերազմը Բրիտանիայի հետ, որից հետո ԱՄՆ-ը ամրագրեց իր տարածքները: Այնպես որ Հայաստանին դեռ ժամանակ է պետք ազատական շուկա և ժողովրդավարություն կառուցելու համար»,-նշեց նա:

Ամերիկահայ գրողը նաև նշեց, որ Հայաստանն այժմ ունի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սովետական մտածելակերպ ունեցող վերնախավ (որը չի հասկանում, որ ժողովրդի կամքը պետք է լինի առաջին տեղում), թշնամի հարևան պետություններ, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, երկրի որոշ հատվածներում դեռևս 1988թ.-ի երկրաշարժից մնացած հետևանքներ և այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը:   

«Այս առումով առաջին բանը, որ կասեի հայաստանաբնակ հայերին, այն է, որ նրանք համբերատար լինեն և երբեք չհանձնվեն: Երևանի փողոցներում այսօր քայլող մարդկանց կհորդորեի, որ նրանք շարունակեն պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար, որ չվախենան ոչ մի տեսակի ճնշումներից և երբեք չնահանջեն… քանի որ պետություն կառուցելը հեշտ գործ չի», – ասաց Քրիս Բոհջալյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ անելիքներ ունի սփյուռքը այս հարցում` սփյուռքահայ գրողն ընդգծեց, որ պետք է նախ և առաջ համահայկական ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնել Հայաստանի զարգացման վրա: Նրա կարծիքով՝ սփյուռքը պետք է շարունակի ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը, բայց հայության ներկայիս իրականությունից կտրված չլինելու համար կարևոր է, որ իր հայացքն ուղղի ո°չ միայն 1915թ., այլև գլխավորապես 2016 թվական և ապագա:

«Սփյուռքը պետք է ՀՀ-ում աջակցի գյուղական համայնքների զարգացմանը, որպեսզի հնարավորինս կրճատվի դեպի Ռուսաստան արտագաղթը, իսկ Արցախում սփյուռքը պետք է նպաստի անվտանգության խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավմանը` որպես տուրիզմի զարգացման կարևոր գրավական:

Այն հարցին, թե արդյոք ինչով են հայերը որպես ազգ յուրահատուկ, Բոհջալյանը պատասխանեց, - «Մենք բոլորս որոշ չափով կրում ենք 1,5 միլիոնի շշուկները մեր մեջ, ինչը մեզ դարձնում է ավելի ճկուն, ուժեղ և կյանքով լի: Երբ մենք ծիծաղում ենք, ծիծաղում ենք բարձր, երբ լաց ենք լինում` առանց ամոթի և երբ ապրում ենք, ապրում ենք մեծ կյանք»:

Խոսելով իր` Ավազի ամրոցի աղջիկները գիրքի մասին, որը թարգմանվել է 30 լեզուներով և որը մեծ լումա է ունեցել աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման հարցում՝ Բոհջալյանն ասաց, որ փորձել է ընթերցողին հետաքրքրել այս պատմական թեմայի մեջ՝ ներկայացնելով այն մի սիրո պատմության միջոցով, որի հերոսներն ապրում են 1915թ.-ին Սիրիայում: Նա նաև նշեց, որ իր գրքի հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ ցեղասպանությունը միայն անցյալում չէ, քանի որ դրա հետևանքով է, որ մենք այսօր ունենք սփյուռք և որ մեր հայրենակիցների 70%-ը այժմ ապրում է հայրենիքից դուրս: 

«Թուրքիան չէր լինի այն ցավալի իրավիճակում մարդու իրավունքների (և մասնավորապես քրդերի իրավունքների) տեսանկյունից, որում հիմա է, եթե այն ժամանակ՝ 1918թ.-ին, միջազգային հանրությունը թույլ չտար, որ Թուրքիան անպատիժ մնար 1.5 միլիոն հայերի սպանության համար և չասեր, որ նրանք կարող են կառուցել իրենց ժողովրդավարությունը՝ ցեղասպանության վրա աչք փակելով», -նշեց Բոհջալյանը:

Պատմելով իր գրքի պատմությունը՝ Բոհջայլանը նշեց, որ այն ժամանակ, երբ գրքի բնօրինակը նոր էր լույս տեսել, թուրքերը բավականին ակտիվ և համակարգված կերպով բացասական արձագանքներ էին գրում գրքի մասին բոլոր հնարավոր հարթակներում: Նա նաև հայտնեց, որ Ավազի ամրոցի աղջիկները գրքի թուրքերեն թարգմանությունը ներկայումս պատրաստվում է հրատարակության Թուրքիայում:

Գրքի հիման վրա 2017թ.-ին համանուն ֆիլմ է պատրաստվում նկարահանման ԱՄՆ-ում, որի սցենարիստ և պրոդյուսերն է Էրիկ Նազարյանը: Բոհջալյանը մեծ սպասելիքներ ունի այդ ֆիլմից, քանի որ շատ բարձր է գնահատում Էրիկ Նազարյանի աշխատանքը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}