Քաղաքական 13:26 12/10/2016

Ալիևի դեմարշը Նազարբաևի նկատմամբ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ Բաքվի համար

Ադրբեջանի՝ պետության ուղղակի վերահսկողության տակ գտնվող բոլոր լրատվամիջոցները սկսել են նոր քարոզչական արշավ: Այս անգամ թիրախը Բաքվի վաղեմի բարեկամ և դաշնակից երկիր Ղազախստանն է և այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նազարբաևի մամլո խոսնակ Այդոս Ուկիբայի նախօրեին արված հայտարարությունն այն մասին, որ վատառողջ լինելու և բուժման կուրս անցնելու պատճառով նախագահը չի կարող իրականացնել արդեն հայտարարված միջազգային այցերը՝ հոկտեմբերի 13-14-ին Երևան և այնուհետև Բաքու, զայրացրել է երրորդ երկրների հետ սպառնալիքների և պահանջների լեզվով խոսող Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևին:

Ղազախստանը ավանդաբար համարվում է Ադրբեջանի դաշնակիցը միջազգային ասպարեզում:Գտնվելով Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական կազմակերպության՝ ՀԱՊԿ կազմում, այնուամենայնիվ, Ղազախստանը նույնիսկ ոչ բալանսավորված, այլ միակողմանի դիրքորոշում է որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցում տարիներ ի վեր, հավանաբար նախընտրելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հովանու ներքո ստեղծված Թյուրքալեզու երկրների կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի հետ համերաշխությանը: Տեղին է հիշել ոչ միայն 2014թ մայիսի 29-ին Իլհամ Ալիևի անունից ուղարկված նամակի ընթերցումը ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը, որի համար Ալիևը ավելի ուշ «հատուկ շնորհակալություն» հայտնեց Նազարբաևին, այլև Քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ագրեսիայի աներկբա պաշտպանությունը և դրանով ՀԱՊԿ անդամ-երկրների շարքում միասնական դիրքորոշում արտահայտելու հնարավորության խափանումը:

Այժմ Ալիևը ոչ միայն հրապարակավ «նեղանում է» իր ավագ գործընկեր Նազարբաևից այն պատճառով, որ վերջինս չեղյալ է հայտարարում պլանավորված այցելությունը Բաքու, այլև հանձնարարում է երկրի առաջատար ԶԼՄ-ներին Ղազախստանի և Նազարբաևի դեմ երկարաշունչ քննադատական հոդվածներ հրապարակել:

Այդ հոդվածներից մեկը վերաբերում է Նազարբաևի ամենացավոտ հարցին՝ Կաշագանի նավթահանքի շահագործման խնդիրներին: Այս ծրագրի իրականացման համար ձևավորված միջազգային կոնսորցիումը տարբեր կերպարանափոխումների է ենթարկվել վերջին 16 տարվա ընթացքում և միջազգային մամուլում շատ են քննարկվել այս ծրագրի հուսալիության, նպատակահարմարության և շահութաբերության խնդիրները: Շատերը նույնիսկ կասկածի տակ են դրել, որ Կաշագանում ընդհանրապես այդ հսկայական ծավալի նավթը գոյություն ունի: Հոկտեմբերի 23-ի՝ այս ծրագրի հերթական մեկնարկի օրը հերթական անգամ «անորոշ ժամանակով» հետաձգվեց սեպտեմբերի վերջին, երբ երկրի էկոնոմիկայի նախարարությունը անգամ ստիպված եղած նախորոք արված հայտարարությունը հեռացնել միջազգային ԶԼՄ-ների էջերից:

Նազարբաևը ամենակոնսերվատիվ հաշվարկներով այս ծրագրի վրա արդեն ծախսել է մոտ $50 մլրդ, և ծախսերի վերջը ու եկամուտների ներհոսքի սկիզբը դեռ չի երևում հորիզոնում:

Ալիևի նեղացած վարքագիծը այս անգամ կարող է ոչ միայն սովորական արդյունքներ չտալ (օրինակ՝ պաշտոնական բացատրություններ Աստանայից), այլև ընդհակառակը՝ պատճառ դառնա հավատարիմ դաշնակից կորցնելու համար:

Պարզ է, որ տարիներ շարունակ, նավթի միջագային գների բարձր մակարդակը թույլ էր տալիս Ալիևին «կամակոր» կեցվածք ընդունել երրորդ կողմերի հետ հարաբերություններում և ստեղծել մի իրավիճակ, երբ գործընկերները պետք է անեին ամեն հնարավորը՝ Ալիևի բարեհաճությանը արժանանալու համար:

Հայկական կողմի բացատրությունները այս նույն երկրներին, որ Ալիևը ընդամենը սառըպատերազմյան դարաշրջանին հատուկ «խաղերի տեսության» պարզունակ մոդել է կիրառում, շատ վստահելի չէին հնչում՝ տարբեր պատճառներով:

Ներքին քաղաքականության մեջ Ալիևը բռնաճնշումներ էր կիրառում և լռեցնում հակառակորդներին, հսկայական գումարներ էր ծախսում ռազմական ոլորտում (ռազմական ծախսերի վերաբերյալ տե՛ս Panorama.am-ի վերլուծական հոդվածը )՝ տարածաշրջանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և բոլոր շահագրգիռ երկրների համար անկայունություն ստեղծելու վտանգը (և սպառնալիքը) ակտիվ և տեսանելի պահելու համար, և այս ամենը ընդամենը չափավոր մակարդակում պահելու խոստման դիմաց կորզում գրեթե բոլոր գործընկերների լոյալությունը միջազգային ասպարեզում:

Սակայն ներկայումս նավթի միջազգային գների ցածր ֆոնի, արտահանման շեշտակի կրճատման և տնտեսական բարդ վիճակի պայմաններում Ալիևի վարքագիծը արդեն սովորական դարձած տրամաբանության ներքո ավելի շատ խուճապ է հիշեցնում:

Օրինակ, հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով երկրի կառավարության նիստին Իլհամ Ալիևը անկեղծացել էր, որ «փակ դռների հետևում ճնշումներ են գործադրվում, որպեսզի ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը», մի բան, որի բանակցային առարկա լինելը Ալիևը միշտ հերքել է:

Ինչպես 2016-ին արդեն սկսեցին գրել մի շարք առաջատար վերլուծաբաններ՝ Թոմաս դե Վաալ, Ջեք Ֆարչի (Financial Times) և այլք, Ադրբեջանը մտնում է անկայունության, անկանխատեսելիության և ճգնաժամի շրջափուլ, որը դեռ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացի վրա:

Ակնհայտ է, որ Ալիևի արդեն սովորական դարձած վարքագիծը այլևս նույն հաջողությունները չի ունենում միջազգային ասպարեզում, և Ղազախստանի ու անձամբ Նազարբաևի նկատմամբ դեմարշը կարող է Ալիևի վրա թանկ արժենալ, այդ թվում՝ ներքին կայունության տեսանկյունից:

Հեղինակ՝ Ասատուր Սարգսյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}