Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շեշտել է, որ ակումբում պատրաստ են ընդունել կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին։ «Կարմիրների» նախկին ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ հեռանում է «Լոս Անջելես Գելեքսիից»։
«Լիվերպուլում» միշտ ուրախ կլինեն Ջերարդի համար,- Կլոպի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այդ առումով որևէ խնդիր չի կարող լինել։ Բայց այդ հարցը, ամեն դեպքում, հանրային քննարկման չի դրվի։ Նրա համար տեղ կգտնվի»։
Placeholder