Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
Քաղաքական
12:04 26/11/2016

Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը

Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը` շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը: Այս մասին  ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առիթից օգտվելով, առաջին հերթին բոլորիս անունից ցանկանում եմ Կարեն Կարապետյանին և մեր նոր կառավարության բոլոր անդամներին ևս մեկ անգամ հայտնել մեր անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին», - նշեց նախագահ Սարգսյանը:

Անդրադառնալով  առաջիկա խորհրդարանական ընտրություններին` նախագահն ասաց, որ առաջնահերթ խնդիրն է 2017թ-ի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ:

Placeholder
Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը