Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է
Հասարակություն
15:20 05/12/2016
Հայաստան

Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է

ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի  լաբորատոր գործունեություն ու հասարակայնության հետ կապերի տնօրենի  տեղեկալ Գեորգի Ավետիսյանին ուրախացրել է ծառայությունից իր հեռացումը: Միաժամանակ ահազանգում է՝ լաբորատորիան կործանման վտանգի առաջ է:

«ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է:  Տարիներ շարունակ ծառայությունը կառավարել են մարդիկ, որոնք ոլորտի հետ որևէ աղերս չունեն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Գ. Ավետիսյանի խոսքով, ծառայության պետը, աշխատակազմի ղեկավարը, խորհրդականները  ոլորտի մասնագետներ չեն: Նրա խոսքով, պատահական չէ, որ 2011-ից ի վեր ծառայության որևէ ղեկավար մասնագիտական քննարկումների չի մասնակցել:

«Ծառայությունը միշտ թաքնվում է մամուլի հաղորդագրությունների հետևում, որոնք հիմնականում ոչինչ չասող են: Ծառայության ղեկավարները լավ գիտեն, եթե մասնակցեն ասուլիսի, կպարզվի, որ յուրաքանչյուր լրագրող իրենցից լավ է պատկերացնում ոլորտը»,-ասաց նա:

Նա լրագրողներին կոչ արեց համատեղել ջանքերը, որպեսզի լաբորատորիան հանվի ծառայության կազմից ու ինչ-որ կերպ փրկել ծառայությունը:

«Հանել մասնագետներին ու բերել ոչ մասնագետ ղեկավար կազմ՝ տնօրեն ու երկու փոխտնօրեն, դա լաբորատորիայի կործանման նախանշան է»,-ասաց Ավետիսյանը, ավելացնելով, որ եթե լաբորատորիան ղեկավարեն մասնագետներ, ինքը պատրաստ է համագործակցել լաբորատորիայի հետ:

Ի դեպ, Գ. Ավետիսյանն ասաց, որ իրենք լաբորատոր օբյեկտեիվ  փորձաքննություն են իրականացրել, սակայն չի կարող ասել, թե ինչ է եղել դրանց արդյունքների հետ:

«Մենք գիտենք ինչ է բերվել, բայց չգիտենք, ում արտադրանքն է, մեզ մոտ բերվել են կոդավորված»,-ասաց նա:

Placeholder
Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է