Մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով գնալ ընտրություններին. Մհեր Շահգելդյան
Քաղաքական
12:28 09/12/2016
Հայաստան

Մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով գնալ ընտրություններին. Մհեր Շահգելդյան

«Մենք կողմնակից ենք կուսակցությունների խոշորացմանը: Խորհրդարանական կառավարման համակարգում պետք է ունենանք կուսակցական կայացած ինստիտուցիոնալ համակարգ»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց  ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը:

Նա նշեց, որ այս հարցը քննարկել են նաև միջազգային կազմակեպությունների, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հանդիպումների ժամանակ:

Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ի՞նչ ձևաչափով է մասնակցելու, Մ. Շահգելդյանն ասաց, որ իրենք նպատակահարմար չեն գտնում դաշինքով գնալ ընտրություններին՝ հաշվի առնելով Հայաստանում  հետընտրական պրոցեսները:

«Կան  քաղաքական ուժեր, որոնք մեր կուսակցությանը միանալու ցանկություն են հայտնել»,- հավելեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, Մ. Շահգելդյանն ասաց, որ  առկա հնարավորությունների շրջանակում լուծվելիք խնդիր է, բնականաբար մարդկանց պետք է աջակցել: 

Placeholder
Մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով գնալ ընտրություններին. Մհեր Շահգելդյան