Քաղաքական 16:35 28/12/2016

Արմեն Պետրոսյանը վերլուծում է՝ ինչ սպասել ու ինչ չսպասել Իսրայել-Ադրբեջան զույգից

2016 թ. դեկտեմբերը Հարավային Կովկասում բավական հագեցած էր քաղաքական զարգացումներով՝ բարձրաստիճան այցելություններ, համաձայնագրեր, պայմանավորվածություններ, որոնց կենսագործումն էական նշանակություն կարող է ունենալ ինչպես առանձին երկրների, այնպես էլ՝ ընդհանրապես, Հարավային Կովկասում ակնկալվող զարգացումների համար: Թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Panorama.am.- 2016թ. դեկտեմբերին տարածաշրջանում տեղի ունեցան 2 կարևոր և սպասված այցելություններ՝ Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան և Իրանի նախագահի այցը Հայաստան: Քաղաքական և փորձագիտական որոշ շրջանակներ ուղղակի կապ են տեսնում այդ այցերի միջև: Արդյո՞ք այդպես է:

Արմեն Պետրոսյան.-Նշված այցերն, անշուշտ, մեծ կարևորություն ունեն և յուրօրինակ խթան են հանդիսանալու Ադրբեջան-Իսրայել, Հայաստան-Իրան հարաբերությունների այն բոլոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար, որոնց մասին հայտարարվեց և որոնց տրվեցին փաստաթղթային ձևակերպումներ: Ինչ վերաբերում է այցերի միջև առկա կապին, ապա այդ մասին բոլոր հարթակներում առավել խուճապային տրամադրվածությամբ և տեքստերով խոսվում է Ադրբեջանում, քանի որ հենց Բաքուն է փորձում հավասար հարաբերություններ հաստատել երկու լրջագույն հակառակորդների՝ Իրանի և Իսրայելի միջև, ինչը, բնականաբար, հնարավոր չէ: Իսկ, ընդհանուր առմամբ, այդ համակողմանիորեն հատվող հարաբերությունները կարելի է ներկայացնել հետևյալ պայմանական բանաձևմամբ՝ Ադրբեջանի համար Իսրայելի հետ հարաբերությունները կարևոր են տնտեսական, ռազմական, քարոզչական տեսանկյունից, հատկապես՝ սեփական հասարակության և Հայաստանի վրա ներգործելու նպատակով: Իսրայելի պարագայում, տնտեսականից բացի, Ադրբեջանի հետ բազմաբնույթ հարաբերությունները կարևոր են նաև այն տեսանկյունից, որ այդ երկիրն իր հակառակորդ պետության հյուսիսային հարևանն է, հետևաբար, նաև հարմար և կարևոր հարթակ՝ Իրանի դեմ որոշակի հատուկ գործողություններ իրականացնելու համար: Իրանի տեսանկյունից, Հայաստանը կարևոր է ոչ միայն որպես հարևան, բարեկամական երկիր, վստահելի գործընկեր, այլև՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների առումով Բաքվի վրա ճնշում գործադրելու առարկայական լծակ, ինչու ոչ նաև՝ որպես համարժեք հակակշիռ ձևավորելու առումով: Հայաստանի համար Իրանի հետ սերտ համագործակցությունը  կարևոր է բարեկամական երկրի հետ առկա բոլոր ոլորտներում հարաբերություններին շատ ավելի բարձր մակարդակ հաղորդելու, ինչպես նաև՝ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներից ազատված Իրանի համար որպես վստահելի և անվտանգ այլընտրանք հանդիսանալու՝ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք տարաբնույթ ռազմավարական նշանակության ուղիների համար՝ նման կերպ նաև ձախողելով Երևանին մեկուսացնելու ադրբեջանաթուրքական քաղաքականությունը:

Panorama.am.-  Արդյո՞ք Հայաստանի համար վտանգ չեք տեսնում Ադրբեջան-Իսրայել համագործակցությունից:

Արմեն Պետրոսյան.-Հայաստանի համար ուղղակի պատերազմական վտանգ առկա է Ադրբեջանից: Այս տեսանկյունից, որևէ արտաքին դերակատարի հետ ռազմական-անվտանգային ոլորտում համագործակցությունը, բնականաբար, մտահոգիչ է: Մինչդեռ, Իսրայելից եկող ուղղակի սպառնալիք Հայաստանի դեմ չկա, քանի որ նախ Թել Ավիվը չունի որևէ պատճառ Հայաստանի հետ հակամարտելու, ինչպես նաև՝ անհրաժեշտ ռեսուրսներ՝ այս տարածաշրջանում սեփական շահերն ընդլայնելու՝ հաշվի առնելով նաև այստեղ գործող դերակատարների գործոնը: Հրեական պետության համար Ադրբեջանի հետ համագործակցության 2 հիմնական բաղադրիչ կա՝ տնտեսականը՝ հատկապես էներգետիկ խնդիրներ լուծելու և սպառազինություն վաճառելու նպատակով, և անվտանգայինը, որի առանցքային թիրախն Իրանն է:

Panorama.am.- Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանն՝ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունից բխող թեկուզ անուղղակի սպառնալիքը չեզոքացնելու համար:

Արմեն Պետրոսյան.-Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը բանաձևելիս և իրականացնելիս պետք է շարժվել ոչ թե հարևան-թշնամական երկրների արտաքին տարաբնույթ հարաբերությունները խոչընդոտելու կամ դրանց հակակշիռներ ստեղծելու ուղղությամբ, այսինքն՝ չսահմանափակելով և չկաղապարելով արտաքին քաղաքական ուղեգիծը ոչ առաջնային խնդիրներով, այլ՝ գործել բացառապես ի շահ ՀՀ համակողմանի զարգացման ուղենիշով՝ նվազագույն միջոցներով առավելագույն արդյունքներ արձանագրելու տեսլականով: Հենց նման օրակարգի առարկայացման դեպքում զուգահեռաբար ուղղակիորեն կտապալվեն նաև մեր երկրի դեմ իրականացվող թշնամական ծրագրերը: Այս համատեքստում, դիցուք, կարելի է բերել նույն Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների օրինակը: Այդ համագործակցությունը երկու կողմերի համար ունենալով որոշակի նշանակություն, այդուհանդերձ, բավական խնդրահարույց է, առաջացնում է լուրջ հավելյալ խնդիրներ՝  որոնց հաղթահարումը հավելյալ ջանքեր և ռեսուրսներ է պահանջում նրանցից: Հայաստանը պարզապես քարոզչական դաշտում կարող է բարձրաձայնել այդ խնդիրների մասին, քաղաքական դաշտում՝ օգտվել նշված երկու երկրների հարաբերությունների առաջացրած բացասական հետևանքներից:

Panorama.am.- Մասնավորապես, ի՞նչպիսի խնդիրների մասին է խոսքը:

Արմեն Պետրոսյան.-Ադրբեջանի պարագայում, դրանք  հիմնականում արտաքին քաղաքական ուղղությանն են առնչվում: Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին նշեցի, դրան հավելած՝ նաև, բնականաբար, արաբամուսուլմանական երկրների ակնհայտ դժգոհությունն այդ հարաբերությունների նկատմամբ: Նեթանյահուի այցի շրջանակներում անվտանգային, հատկապես ներքին անվտանգության, էներգետիկ ոլորտներում ձոխգործակցության վերաբերյալ Բաքվում հնչած որոշ հայտարարություններ՝ մասնավորապես Ադրբեջանի ներքին անվտանգության ոլորտում երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցության հավանականությունն,  ադրբեջանաթուրքական համատեղ TANAP գազատարով իսրայելական գազը դեպի եվրոպական երկրներ արտահանելու հնարավորությունները ժամանակի ընթացքում բավական առարկայական տարաձայնություններ կարող են առաջացնել նաև Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի(այս երկրները որոշակի դերակատարություն ունեն ներադրբեջանական իրողություններում) հետ Ադրբեջանի հարաբերություններում: Իսկ Իրանի պարագայում կհանգեցնեն առկա խնդիրների առավել խորացմանը. քաղաքական, անվտանգային խնդիրներին, փաստացի կավելանա նաև էներգետիկ ոլորտը, քանի որ  սեփական գազը դեպի Եվրոպա արտահանելու խնդիր ունի նաև Իրանը:

Իսկ Իսրայելի պարագայում Ադրբեջանի հետ հարաբերությունները խնդիրներ են առաջացնում հիմնականում երկրի ներսում, նաև համահրեական շրջանակներում: Բանն այն է, որ այսօր էլ իսրայելական հասարակական—քաղաքական դաշտում բավական արդիական են պետության՝ ժողովրդավարական կամ ազգային բնույթի վերաբերյալ քննարկումներն, և այդ համատեքստում, ըստ նույն իսրայելական, հրեական տարբեր շրջանակների կողմից հնչեցված գնահատականների,  երկրի իշխանությունների արտաքին ուղեգիծը՝ միտված նաև այնպիսի ոչ ժողովրդավարական երկրների հետ հարաբերությունների սերտացմանն, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է, լուրջ հարված են Իսրայել պետության ժողովրդավարական հիմքերին: Նաև սա է պատճառը, որ Նեթանյահուի «պատմական» այցերն Ադրբեջան և Ղազախստան, հենց Իսրայելի վարչապետի բնորոշմամբ՝ պարզապես անտեսվեցին իսրայելական ԶԼՄ-ների կողմից, ինչի հետևանքով իր այցի նշանակությունը Նեթանյահուն սեփական հասարակությանը ստիպված էր ներկայացնել ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձի միջոցով:

Panorama.am.- Հնարավո՞ր է արդյոք լարվածության նոր փուլ Ադրբեջան-Իրան հարաբերություններում:

Արմեն Պետրոսյան.- Եթե սկսեն իրականանալ Բաքվում հայտարարված իսրայելա-ադրբեջանական պայմանավորվածություններն, ապա առանց այն էլ օր-օրի սրվող հարաբերություններն ավելի կվատթարանան: Անվտանգային ոլորտում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության համար Ադրբեջանում ընդլայնվող հարթակը բավական լայն հնարավորություններ է ընձեռում Թել Ավիվի համար և՛ Ադրբեջանի ներսում՝ ուղղված Իրանի կողմից հովանավորվող շիայական տարրերի դեմ, և՛ հատկապես երկրից դուրս: Ներկայում Իրանի միջուկային ծրագրի մոնիտորինգի նպատակով իրականացվող հետախուզական ծրագրերին զուգահեռ, Իսրայելը դարձյալ կարող է ձևավորել Թեհրանի դեմ թշնամական ծրագրերի նոր օրակարգ, ինչի համար որոշակի խթան կարող է հանդիսանալ ամերիկյան նոր վարչակարգի կողմից Իրանի հետ կարգավորվող հարաբերությունների ուղեգիծը փոփոխելուն միտված նախատրամադրվածությունը: Հաջորդը, ինչպես վերը նշեցի, էներգետիկ հատկապես՝ գազի արտահանման ոլորտում համագործակցության խթանումն է, ինչը դարձյալ ուղղակի սպառնալիք է Իրանի տնտեսական շահերին:

Panorama.am.- Ստեղծված իրավիճակից ինչպե՞ս կարող է օգտվել Հայաստանը:

Արմեն Պետրոսյան.- Հարավային Կովկասում առկա, նաև վերը թվարկված խնդրահարույց, մրցակցային, ինչու ոչ՝ նաև հակամարտային իրավիճակը Հայաստանի համար բավական բարենպաստ միջավայր և հնարավորություններ են ստեղծում՝  տարածաշրջանի հետ կապված մի շարք ծրագրերի իրականացման կայուն օղակ դառնալու հարցում: Խոսքն առաջին հերթին Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային ուղու, իրանական գազը դեպի Եվրոպա տեղափոխելու, Իրան-ԵԱՏՄ համագործակցության վերաբերյալ ծրագրերն են: Այս առումով, Հայաստանի կողմից առկա է լրջագույն և անհետաձգելի քայլեր իրականացնելու հրամայական՝ ընդ որում՝ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական ուղղություններով: Նախ և առաջ 24 ժամյա ռեժիմով պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ վերոնշյալ գլոբալ նշանակության ծրագրերին անվտանգ, վստահելի երաշխիքներից բացի, նաև մրցունակ պայմաններ առաջարկելու նպատակով: Արտաքին ուղղությամբ բավական կարևոր է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան-Վրաստան-ԵՄ, Իրան-ԵԱՏՄ ուղղություններով առավել նախաձեռնողական և ստեղծագործ քաղաքականությունը, ինչու ոչ, նաև տարբեր ոլորտներում Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման համար միջնորդական որոշակի դերակատարություն իրականացնելու հնարավորությունները, որի հետ կապված ազդակներն ակնհայտ են երկու կողմից էլ:

Մի բան ակնհայտ է, Իրանի բավական խնդրահարույց հարաբերությունները Հայաստանը շրջափակման ծրագիր իրականացնող Թուրքիայի հետ՝ պայմանավորված հատկապես սիրիական և իրաքյան հիմնախնդիրներով, անվստահության բարձր մակարդակն առկա Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններում, այլընտրանքների որոնման փորձերը Վրաստանի և Իրանի համար, այլ արտաքին դերակատարների, մասնավորապես Ռուսաստանի դրական մոտեցումները նշված տնտեսական և քաղաքական ծրագրերի համատեքստում, բավական լայն հնարավորություններ են ստեղծել Հայաստանի վերընթաց զարգացման համար, և խելացի, քրտնաջան, սկզբունքային, հետևողական աշխատանքի պարագայում շոշափելի արդյունքներ հնարավոր է արձանագրել արդեն կարճաժամկետ հեռանկարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}