Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին
Իրավունք
12:15 10/02/2017
Հայաստան

Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին

Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակցին թույլատրել են հանդիպել Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ

Այս մասին հաղորդում է ռուսական «РИА новости»  գործակալությունը: 

Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Ապաշկինը հայտնել է, որ Լապշինին տրամադրվել է փաստաբան, նա նաև հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն ունի:

Ապաշկինը նշել է, որ մոտ ժամանակներս կկայանա Լապշինի դատավարությունը, որի ընթացքում էլ կորոշվի նրա խափանման միջոցը:

Լապշինին մեղադրանք է առաջադրված Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով` «Ադրբեջան պետության դեմ ուղղված կոչեր իրականացնելու» (հոդ. 281.2) և «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» (318.2) համար:

Placeholder
Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին