Քաղաքական 17:14 28/02/2017 Տարածաշրջան

Առաջիկա ամիսներին ԼՂ շուրջ բախման հավանականությունը մեծ է. Զեկույց

Հավանականությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը նորից կբախվեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված հաջորդ 12 ամիսների ընթացքում բավական մեծ է: Այս մասին նշված է «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի հրապարակած ծավալուն զեկույցում: 

Զեկույցում վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցող լարվածության և 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի փաստն հաշվի առնելով մտահոգություն է հայտնվում առ այն, որ հակամարտությունը նոր թափով կարող է բորբոքվել և ավելի մեծ վտանգ ներկայացնել թե՛ տարածաշրջանի ընդհանուր կայունությանն ու անվտանգությանը և թե՛ Միացյալ Նահանգների շահերին Հարավային Կովկասում: Զեկույցը հնարավոր բռնկման երկու տարբերակ է առաջ քաշում. կամ անսպասելի բռնկում կամ կանխամտածված սադրանքներ:

Այս առումով զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կարող է ստատուս քվոն փոխելու նպատակով ռազմական գործողություններ նախաձեռնել՝ միաժամանակ այս կերպ քողարկելով երկրում առկա ներքաղաքական խնդիրներն ու տնտեսական դժվարացող վիճակը.

«2016 թվականի ապրիլյան բախումները ցույց տվեցին այս մարտավարության արդյունավետությունը: Ալիևը սուր քննադատությունների էր ենթարկվում ընդդիմադիրներին ճնշելու, ակտիվիստներին կալանավորելու և խոսքի ազատության սահմանափակումների համար: Իսկ երբ Հայաստանի հետ բախումները բռնկվեցին հայրենասիրական տրամադրություններն արթանացան, պատուհաններից դրոշներ ծածանվեցին, իսկ երիտասարդներն էլ զինվորագրվելու պատրաստակամություն հայտնեցին»,- նշված է զեկույցում:

Հայաստանի պարագայում նշվում է, որ այն կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին ասվել է նաև անցյալ տարի ապրիլին:

Անդրադառնալով հակամարտության լարվածության դեպքում ԱՄՆ տարածաշրջանային շահերի վտանգմանը, զեկույցում նշվում է, որ կխաթարվեն ոչ միայն տարիներ շարունակ ԱՄՆ կողմից իրականացված քաղաքական ու տնտեսական ներդրումները, այլ նաև Եվրոպայի համար Ադրբեջանը Ռուսաստանի փոխարեն որպես էներգետիկ այլընտրանք ներկայացնելու ԱՄՆ մտադրությունները: Ըստ զեկույցի, մյուս կողմից էլ առճակատման նոր փուլ կարող են մտնել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչպես նաև կարող են բարդանալ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի ու Իրանի հետ: Հակամարտության վերջնական լարվածությունը լրջագույն վնաս է հասցնելու նաև ԵԱՀԿ-ին՝ խաթարելով այդ կառույցի միջազգային վարկը:

Գործոնների ու վտանգների այս խումբն հաշվի առնելով զեկույցում առաջարկվում է հակամարտության գոտում լարվածությունը թուլացնող կանխարգելիչ մի շարք քայլերի իրականացում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի դերակատարման մեծացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների ընդլայնում՝ զուտ միջնորդական ջանքերից նաև պարտավորեցնող բանաձևեր ու առաջարկներ թելադրողի կարգավիճակով օժտում, ԱՄՆ կողմից սպառնալիքներ առ այն, որ եթե կողմերը չկարողանան երկխոսության գալ, ապա Միացյալ Նահանգները դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, կողմերին ստիպել՝ վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների շուրջ ձեռք բերված պարտավորությունների պարտադիր կատարում, ընդհալայնել այդ մեխանիզմների ու միջոցների ցանկը, կողմերին քաղաքական ու տնտեսական օժանդակության տրամադրումից զրկում, Թուրքիայի՝ կառուցողական ներգրավվում:

«Եթե Բաքուն շարունակի արգելակել վստահության և անվտանգության միջոցների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն, ապա համանախագահները պետք է դիտարկեն այլընտրանքային տարբերակ, որը կարող է հանգել սահմանի կողմում՝ Հայաստանի հատվածից, վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը»,- նշված է զեկույցում:

Զեկույցում նաև առաջարկվում է՝ սահմանային խախտումների վերջը տալու համար ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է անվանական մատնացույց անի խախտումն անող կողմին, իսկ դրան էլ պետք է հետևեն պատժիչ քայլեր՝ ընդհուպ մինչև սանկցիաների կիրառում:

«Թրամփի վարչակազմը զգուշավոր ուշադրություն պետք է դարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին և արագորեն արձագանքի կանխարգելիչ քայլերով, այդ կերպ օժանդակելով խուսափել բռնությունից, ռազմական գործողությունների ծավալումից և աջակցի այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է զեկույցում:

(Լուսանկարը՝Մաքս Սիվասլյանի, Ապրիլյան պատերազմից)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
«Yerevan Food Fest»-ը՝ Անգլիական այգում
Անգլիական այգին այսօր էլ բազմամարդ է:  Այստեղ անցկացվում է ռեստորանային սննդի բացօթյա փառատոնը՝ Yerevan Food Fest-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:24
ԱԻ նախարարությունը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը
Վերջին շրջանում  ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Աղվան Հովսեփյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ քննչական կոմիտեի ստեղծման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Մեքսիկայի ափերին գրանցվել է նոր երկրաշարժ
Այս շաբաթ Մեքսիկայում արդեն ավերիչ երկրաշարժ տեղի էր ունեցել:
Աղբյուր` Panorama.am
16:00
Արամ Սարգսյանը՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դիտորդ
Նա մեկնել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով։
Աղբյուր` Panorama.am
15:52
Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան
Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում:...
Աղբյուր` Panorama.am
15:48
ԱԻ. Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվում են: Չոր խոտի, ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Հայաստանը միացել է Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դրուրացման վերաբերյալ համաձայնագրին
Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Ասիայի և...
Աղբյուր` Panorama.am
15:38
Հալեպում վերականգնվում է «Խան Ալ-Շունէ» շուկան և «Սէպիլի պարտէզ»-ը. «Արևելք»
Նախատեսում է «Խան Ալ-Շունէ»-ում ավանդական արհեստներին նվիրված միջոցառումներ կազմակերպել:
Աղբյուր` Panorama.am
15:29
Բաբկեն Պիպոյան. Երջանիկ պատահականության արդյունքում է, որ դպրոցներում ավելի շատ թունավորումներ չեն լինում
Գորիսում դպրոցականների թունավորման վերաբերյալ պետական մարմինների տարածած համատեղ հաղորդագրությունն  ավելի շատ հարցեր ու մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
15:14
Խոշոր վթար «Թումո»-ի մոտ
բախվել են Mercedes-ն ու թիվ 13 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, իսկ վերջինը՝ կայանված 2 Nissan-ների
Աղբյուր` Panorama.am
15:09
ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը կցուցադրվի Երևանի կինոթատրոններում
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նոր կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին:
Աղբյուր` Panorama.am
14:51
Թուրքիայի և Իրաքի գլխավոր շտաբների ղեկավարները կքննարկեն քրդական հանրաքվեի հարցը
Հաղորդվում է, որ Աքարը Ալ-Հանիմիի հետ բանակցություններ կվարի Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շենքում։
Աղբյուր` Panorama.am
14:45
Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Նալբանդյան. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալվող զարգացումներին
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:32
«Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում». Նախագահը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով...
Աղբյուր` Panorama.am
14:26
«Միսս-Թուրքիա 2017»-ը թվիթերյան գրառման պատճառով զրկվել է տիտղոսից
«Միսս Թուրքիա» մրցույթի կազմակերպչական կոմիտեն, որը ձգտում է Թուրքիան ներկայացնել աշխարհին, չի կարող ընդունել նման հաղորդագրությունը։
Աղբյուր` Panorama.am
14:15
Արման Միքայելյանը և Կարեն Գրիգորյանը՝ «Երևան օփենի» առաջատարներ
Երևանում ընթացող «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարներ են...
Աղբյուր` Panorama.am
14:08
Արտեմ Ասատրյանը Լիսաբոնում ներկայացրել է Հայաստանում արժանապատիվ ծերացման ապահովման ուղղությամբ աշխատանքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին Լիսաբոնում կայացած «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:04
Մանե Թանդիլյան. Տեսնելու ենք, թե ինչպես է պահպանվել հայկական ժառանգությունը Բաքվում
Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու նպատակով  Բաքվում գտնվող «Ելք» խմբակցության պատագամավոր Մանե...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք...
Աղբյուր` Panorama.am
13:40
Հակառակորդն առաջնագծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետեր. Արցախի ՊՆ
Մեկ շաբաթում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:
Աղբյուր` Panorama.am
13:37
«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
Դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:
Աղբյուր` Panorama.am
13:30
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
Եվրոպական փորձագետների խմբի հետազոտությունների արդյունքների  եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:11
Դոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան, իշխանությունները մեկնաբանություններով հանդես չեն եկել։
Աղբյուր` Panorama.am
13:02
Արցախում նշում են Ստեփանակերտի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Թրամփը «տեղը չի բերել» սեփական կնոջը
Ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի սուր աչք ունեցող օգտատերերը հումորի նոր առիթ ունեն։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Իրմա փոթորիկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}