Մշակույթ 15:51 03/03/2017 Հայաստան

«Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»

«Հին Երևան» նախագծին Panorama.am կայքն անդրադարձել է բազմաթիվ հրապարակումներով, ներկայացրել արվեստի, մշակույթի գործիչների կարծիքներ, որոնք, բնականաբար, բացասական են: Վերջերս նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը հայտարարել է, որ շուտով կսկսվի շինարարական աշխատանքները: Հետևելով այդ աշխատանքներին, հազիվ թե մարդկանց բացասական տրամադրվածությունը փոխվի, քանի որ ակնկալիքներ չունեն, որ ծրագրի ավարտից հետո այդ հատվածում կարող է զգացվել հին Երևանի շունչը, որը այդքան գերել է երևանցիներին, որը Երևան է հրավիրել օտարներին:

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով մշտապես իր բողոքն է արտահայտել Երևանում կատարվող ճարտարապետական աղավաղումների հետ կապված, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հին Երևան» ծրագիրն իրականացնելով  չեն կարող արդարացնել իրենց մեղքերը. «Հնարավոր չէ: Մեր Երևանը ճարտարապետության առումով  վատ ձեռքերում է եղել և կա»:

Նրա խոսքով, նախագիծը մի բան է, իրականացված ծրագիրը մեկ այլ բան:

«Քաղաքում արդեն լավագույն ամեն ինչ իր տեղում չէ: Չգիտեմ՝ ոնց են անելու: Եթե բերելու են քարերը կուտակել մի տեղում ու անունը դնել Հին Երևան, դա ինձ համար նշանակելու է Երևանի գերեզմանատուն: Ինձ համար դա հին Երևան չէ, բիզնես նպատակով կառուցվող առևտրի կենտրոն է: «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Նա նշեց, որ Երևանի մասին մտածողները չէին քանդի Արամի 30-ը, Արամի փողոցը չէին վերածի անշուք մի բանի. «Երևանի մասին մտածողը  20 տարի չէր վերցնի մանկական հանրախանութը, եթե որևէ բան չէր անելու, իսկ այն, ինչ կատարվում է դրա հետևում, ագահություն է, անճաշակություն»: 

Արթուր Իսպիրյանն ընդգծեց, որ Երևանում դեռ  բաներ կան, որ կարելի է փրկել. «Ինչքան շենքեր կան, որ կարելի է պահպանել: Ուղղակի անթույլատրելի է, որ թողնում են փլվի»:

Երիտասարդ ճարտարապետ Անահիտ Սամսոնյանի գնահատմամբ, «Հին Երևան» ծրագիրը խեղկատակություն է:

«Հուշարձանները պետք էր տեղում վերականգնել, իսկ քանդելով իրենք էդ հուշարձանների էլ պատմական արժեքն էլ, Հին Երևանն էլ քանդեցին: Դե, իհարկե, մենք բոլորս էլ հասկանում ենք՝ ինչու  և ում հրամանով... Հիմա ինչքան էլ փորձեն ինչ-որ  բան վերականգնել, դա արդեն հին Երևանի պատմությունը լիարժեք չի ներկայացնի ու դեռ հարց է, թե ինչպես կվերականգնեն: Մի ամբողջ քաղաք քանդելով Հին Երևան չեն կառուցում»,- նշեց նա:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Հայաստանը փորձում է միջազգային ասպարեզում իր ներդրումն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործերում. Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց համար առավել վտանգավոր մեգապոլիսները
Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային մեգապոլիսների ցուցակը, որոնք առավել վտանգավոր են կանանց...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հայաստան է բերվել ամբողջովին նոր և ժամանակակից էլեկտրագնացք
Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի և...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՄԱԿ-ը Ֆրանսիային կոչ է արել միգրանտներին խմելու ջուր և զուգարաններ տրամադրել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել Ֆրանսիայի իշխանություններին Կալեում գտնվող փախստականներին ապահովել խմելու մաքուր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Ջոնսոն
Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, սակայն կարևոր է համարում երկխոսության պահպանումը: «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
20:09
Գրիպի AH1 ենթատեսակը Հայաստանում դեռևս չի շրջանառում. ԱՆ
Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և...
Աղբյուր` Panorama.am
20:03
«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու փաստով քննվող քրգործով մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ  քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատժամիջոցների շրջանակում ոչնչացված սնունդով կարելի է միլիոնավար սոված մարդկանց կերակրել
Վիճակագրության համաձայն, աշխարհում 815 միլիոն մարդ սոված է: Մինչև հինգ տարեկան 155 մլն երեխա թերաճ է, 52 մլնը տառապում է ջրի բացակայությունից:...
Աղբյուր` Panorama.am
19:57
Մամեդովի գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը. Շ. Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:...
Աղբյուր` Panorama.am
19:51
Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղ
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, ըստ Forbes  ամսագրի, դարձել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին: «Ինտերֆաքս»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:46
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: ԱԻՆ պաշտոնական կայքից...
Աղբյուր` Panorama.am
19:40
«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ - 2017
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հայտարարում է, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ճանապարհատրանսպորտային 15 պատահար՝ անցած 1 օրվա ընթացքում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նարեկ Ադոնցն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
Նարեկ Ադոնցն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007...
Աղբյուր` Panorama.am
19:18
88-ամյա գերմանուհուն բանտ են նստացրել հոլոքոստը ժխտելու համար
Բեռլինի դատարանը 88-ամյա գերմանուհուն՝ Ուրսուլա Հաֆերբեկին,  ազատազրկել է վեց ամսով Հոլոքոստը ժխտելու համար:...
Աղբյուր` Panorama.am
19:08
Սելիմի քարավանատունը 685 տարեկան է
«Շինարար ու մեծ գիտնական Ստեփանոս Օրբելյանի շնորհիվ մենք այսօր շուրջ 700 բնակավայրի մասին սկզբնաղբյուր տեղեկություններ ունենք»:
Աղբյուր` Panorama.am
18:58
Չնախատեսված վայրում աղբը թափած ուսուցչուհուն ազատել են աշխատանքից
Մերձմոսկվայում մի կին ստվարաթղթե տուփերն ու փուչիկները թափել է աղբի համար չնախատեսված վայրում՝ հենց ճանապարհի հարևանությամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ամերիկուհին երկու որդիներին ջեռոցն է դրել
Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում 24-ամյա բազմազավակ մայրը մեղադրվում է  երկու մանկահասակ որդիների սպանության համար: Քննության...
Աղբյուր` Panorama.am
18:41
Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա. իրանագետ
«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթակայությամբ գործող ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչներն այս օրերին ակտիվ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում և Վայոց ձորի Գետափ գյուղում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի  20-ին...
Աղբյուր` Panorama.am
18:25
Շերը միացել է Մերիլ Սթրիփին «Mamma mia!» մյուզիքլի շարունակությունում
Նկարահանումները սկսված են, պրեմիերան՝ 2018-ի ամռանը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Զովունու հարակից ձորում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Զովունի գյուղի մոտակայքում կորած քաղաքացին հայտնաբերվել է։ ԱԻն մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել
Հոկտեմբերի 18-19 արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։  ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ինչո՞ւ Ադրբեջանը չի կարողանում կենսունակ լուծում առաջարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ
Հոդվածագիր Դավիթ Դավթյանը «Ինչո՞ւ Ադրբեջանը չի կարողանում կենսունակ լուծում առաջարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ»  վերնագրով...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մարալիկում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Արտադրամասն ապահովված չի եղել հոսող տաք ջրով:
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի աուդիտի արդյունքները ներկայացվել են դատախազություն
 ՀՀ կրթության և գիտության նախարարի մայիսի 16-ի թիվ 738-Ա հրամանի համաձայան՝ ԿԳՆ աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի դպրոցների բուֆետները՝ հսկողության ներքո
Երևանի  քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել դպրոցական բուֆետների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Միջնորդությունը մերժվել է
Աղբյուր` Panorama.am
16:59
Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին
«Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:53
Հայ ընտանիքում ընդունված չի եղել, որ ծնողը կամ զավակը գնա, գործ տա մյուսի դեմ. Միքայել Մելքումյան
Իսկ օրենքի դեմ լինելը գալիս է նրանից, որ վստահություն չկա
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին
17:04 17/10/2017

Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}