Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ներկայացնեն ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին և հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, ապա առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն:
Այդ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն։
Վարչապետը նաև հանձնարարեց մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր, մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները:
«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,- նշեց Կարեն Կարապետյանը: