Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը
Տնտեսություն
18:45 20/04/2017
Աշխարհ

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը

Forbes  հանդեսը հրապարակել է 2017թ.-ի Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը:  200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը մեկ տարում աճել է 100 միլիարդ դոլարով և կազմել 460 միլիարդ դոլար: 

Ըստ Forbes-ի՝  Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմեն է ճանաչվել «Նովատեկ» ընկերության նախագահ Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը 2017 թվականի դրությամբ գնահատվել է 18.4 մլրդ դոլար: Նշենք, որ  ընկերությունը զբաղվում է գազային բիզնեսով:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սևերստալ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը գնահատվել է 17.5 մլրդ դոլար:

Մորդաշովին հաջորդում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) սեփականատեր Վլադիմիր Լիսինը՝ 16.1 մլրդ դոլար կարողությամբ:

Չորրորդ տեղում  Գենադի Տիմչենկոն է (Նովատեկ, Սիբուր,)՝ 16 մլրդ դոլարով, հինգերորդում՝ Ալիշեր Ուսմանովը (USM Holdings, մետալուրգիա, հեռահաղորդակցություններ), որի կարողությունը հասնում է 15.2 մլրդ դոլար:

Վեցրորդ հորիզոնականում հայտնվել է ԼՈւԿՕՅԼ-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովը (14.5 մլրդ դոլար), նրան հաջորդում է Միխայիլ Ֆրիդմանը՝ 14.4 մլրդ դոլար կարողությամբ («LetterOne Holdings», «Ալֆա գրուպ»), Վլադիմիր Պոտանին՝ 14.3 մլրդ դոլարով («Ինտերրոս», «Նորիլսկի նիկել»), Անդրեյ Մելնիչենկոն` 13.2 միլիարդ դոլար («Եվրոխիմ»): Տասնյակը եզրափակում է  Վիկտոր Վեկսելբերգը՝  12.4 մլրդ դոլար կարողությամբ («Ռուսալ»):

 

Placeholder
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը