Forbes. Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը
Տնտեսություն
20:30 20/04/2017
Աշխարհ

Forbes. Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը

Forbes պարբերականը հրապարակել է 2017 թվականի Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների ցուցակը: Այս անգամ ևս  վարկանշային ցուցակում ընդգրկվել են հայկական ծագում ունեցող 7 գործարար:

Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ հայը շարունակում է մնալ «Մագնիտ» առևտրային ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):  Նրա կարողությունը գնահատվել է 6.8 միլիարդ դոլար: Գալիցկինը  զբաղեցրել է վարկանիշային  ցուցակի 18-րդ հորիզոնականը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը՝  3.4 մլրդ դոլար կարողությամբ: 2016 թվականի համեմատ նրա կարողությունն աճել է 300 մլն դոլարով: Նշենք, որ նախորդ տարի Սամվել Կարապետյանը Forbes վարկանշային ցուցակում  զբաղեցնում էր 28-րդ հորիզոնականը:

Վարկանիշային ցուցակի  48-րդ հորիզոնականում  «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է՝ 2 մլրդ դոլար կարողությամբ: 2016թ-ի համեմատ կարողությունն աճել է 600  մլն դոլարով:

99-րդ տեղում ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանն է՝ 950 մլն դոլար կարողությամբ: Նրա  կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել, սակայն 2016թ-ին Ռուբեն Վարդանյանը վարկանիշային ցուցակում զբացեղնում էր 81-րդ հորիզոնականը:

Հաջորդը ներդրումներով զբաղվող Ալբերտ Ավդոլյանն  է՝  800 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությանն աճել է 50 մլն դոլարով: Նա զբաղեցնում է վարկանիշային  ցուցակի 123-րդ հորիզոնականը:

146 և 147-րդ հորիզոնականներում հայտնվել են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունները  չեն փոփոխվել և կազմել են 700-ական մլն դոլար:
 

Placeholder
Forbes. Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը