Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը
Սպորտ
20:00 27/05/2017
Աշխարհ

Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը

Պորտուգալացի ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի կազմած 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել:

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա հարձակվողն չորս տարի  անընդմեջ ցուցակի առաջին տեղում է: Forbes-ի գնահատմամբ, 2016 թ հունիսի 1-ից 2017 թվականի մայիսի 31-ը նա վաստակել է 93 միլիոն դոլար: Շուրջ 58  միլիոնը նրա աշխատավարձն է և ակումբից ստացած բոնուսները, մնացածը՝ գովազգային պայմանագրերից է ստացել:

Երկրորդ տեղում է Արգենտինայի հավաքականի և «Բարեսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա եկամուտները կազմում է 80 միլիոն դոլար, որից 50 միլիոնը՝ աշխատավարձն ու բոնուսներն են ակումբից:

Երրորդ տեղում է «Բարսելոնի» ֆուտբոլիստ բրազիլացի Նեյմարը, ով վաստակել է մեկ տարում 37 միլիոն դոլար:

Չորրորդ և հինգերերոդ տեղերում են՝ համապատասխանաբար «Ռեալ»-ի  և Ուելսի հավաքականի խաղացող Գարեթ Բեյլը և «Մանսչեսթեր Յունայեթեդ»-ի հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը: Նրանք վստակել են՝ 34 միլիոն և 32 միլիոն դոլար:
 

Placeholder
Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը