Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց հայաստանյան ակումբի նախկին սեփականատիրոջը՝ նման ակումբ ու ակադեմիա ստեղծելու համար, որը կարողացել է ֆուտբոլիստների նման սերունդ աճեցնել:
«Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Վարդան Մինասյան ու շատերը: Ուրախ եմ, որ ես էլ այդ պատմության մաս դարձա, հույս ունեմ՝ կկարողանանք զարգացնել ակումբը»,-ասաց նա:
Սողոմոնյանի խոսքով, ինքը ակումբը ձեռք չի բերել գումարի դիմաց, այն իրեն հանձնվել է:
«Ցավոք սրտի, Հայաստանում ակումբներն այն վիճակում են, որ ավելի շատ ծախսեր են պահանջում, այս պահին դժվար է խոսել եկամուտների մասին: Բաց ես հույս ունեմ, կամաց-կամաց իրավիճակը կփոխվի»,-ասաց ակումբի նոր սեփականատերը:
Նրա խոսքով, գործարքը դեռ չի ավարտվել:
Նա այսօր դժվարացավ ներդրումների վերաբերյալ հստակ թվեր ներկայացնել, ասաց «տարեկան մեկ մլն դոլարից շատ, գուցե երկու կամ երեք միլիոն»:
«Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանը, ով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին է, ակումբին ու նոր սեփականատիրոջը մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: