Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը
Աշխարհում
11:36 26/06/2017
Աշխարհ

Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը

79 տարեկան հասակում մահացել է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի  հայրը՝ Ֆելիշ Մոուրինյոն: Նա էլ ֆուտբոլի աշխարհից է՝ նախկին դարպասապահ ու մարզիչ: Մահվան մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

Ավագ Մոուրինյոն սկսել է խաղալ «Վիտորիա Սետուբալում», որտեղ երկու անգամ նվաճել են առաջնության գավաթը:

Ժոզե Մոուրինյոն ինսթագրամի իր էջում հրապարակել է մանուկ հասակում հոր հետ արված լուսանկարներից մեկը: Նկարի ներքո երկրպագուները ցավակցություն են հայտնում հայտնի մարզիչին:

 

A post shared by Jose Mourinho (@josemourinho) on

Placeholder