Մշակույթ 18:26 27/06/2017 Հայաստան

«Ոչ մնայուն միջոցառումների վրա հսկայական գումարներ ենք ծախսում, մնայուն քանդակագործության վրա՝ ոչ»

Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «Քանդակ-2017» ցուցահանդեսը: Ներկայացված է տարբեր թեմաներով 28 փոքրածավալ աշխատանք:

«Խորհրդային միության տարիներին նման ցուցահանդեսներում ներկայացվում էին մեծ ծավալի աշխատանքներ:  Այսօր ներկայացված այս աշխատանքները խոսում են այն մասին, որ մեր ստեղծագործողները, դժբախտաբար, չունեն այն ֆինանսական հնարավորությունները, որպեսզի իրականացնեն ավելի մեծ չափի քանդակներ: Որպես արդյունք տեսնում ենք արժեքավոր գործեր, չնայած չափերով շատ փոքր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նրա խոսքով, թեև այսպիսի ժամանակներ են, սակայն ստեղծագործ մարդը շարունակում է ստեղծագործել, իսկ ներկայացված աշխատանքները շատ հետաքրքիր են:

Պատասխանելով  հարցին, թե ներկայացված քանդակներից որևէ մեկը, ավելի մեծ ծավալի, տեսնո՞ւմ եք Երևանում որևէ տեղ տեղադրված, Կ. Աղամյանն ասաց. «Նախորդ տարի մենք ցուցահանդես արեցինք, հատուկ ներկայացված էին քանդակներ ու լուսանկարներ, թե այդ քանդակները քաղաքի որ անկյունում կարելի է տեղադրել: Այսինքն հստակ նպատակ կար: Այդ նպատակն այս անգամ չկա, բայց, իհարկե, կան քանդակներ, որոնք կցանկանայի տեսնել Երևանում, Գյումրիում կամ մեկ այլ վայրում տեղադրված»:

Հարցին, թե նախորդ տարվա ցուցահանդեսից հետո ներկայացված քանդակներից որևէ մեկը տեղադրվե՞լ է, Նկարիչների միության նախագահն ասաց. «Դժբախտաբար, չիրականացան: Չնայած հրավիրված էին և քաղաքապետարանից, և մշակույթի նախարարությունից: Եկան, տեսան, ուրախացան, զարմացան, ողջունեցին և դրանով ավարտվեց»:

Նրա կարծիքով, Երևանում պակասում է զուտ քանդակագործական փոքր ծավալի աշխատանքները, որոնք իրենց մեջ կկրեն ոչ թե ինչ-որ մեկի փառաբանման խնդիրը, այլ հենց իրենք որպես արվեստի գործ կդիտվեն:

«Մյուս կողմից  նայում եմ՝ իսկ որտե՞ղ տեղադրել: Երևանում այնպիսի խտությամբ են կառուցված շենքերը, որ պուրակներ չեն մնացել: Իսկ քանդակը սիրում է ոչ թե փողոցում դրվի, այլ կանաչ միջավայրում»,- ասաց Կարեն Աղամյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է Ալեքսան Բաբայանի երկու աշխատանք՝ «Թող լինի միշտ արևը», «Ծիծեռնակ, ծիծեռնակ»: Նա ցանկանում է քանդակները տեսնել երևանյան զբոսայգիներում տեղադրված:



«Կարծում եմ՝ սպասված քանդակներ են, քանի որ երեխաներին նվիրված որևէ քանդակ քաղաքում չկա»,- ասաց նա:

Քանդակագործի կարծիքով, թվում է, թե Երևանում շատ են քանդակները, բայց ավելի շատ քանդակների անհրաժեշտություն է տեսնում. «Մեր քաղաքին պետք են ավելի շատ քանդակներ, որպեսզի մարդիկ ավելի բարիանան, սիրեն իրենց քաղաքը: Փորձեք որևէ ամայի վայրում քանդակ դնել: Անմիջապես սրտի նման սկսում է աշխատել, մարդկանց ուշադրություն է հրավիրում, ամայությունից վերանում է:

Ամեն տեղ ճարտարապետությունը  շատ է, բայց առանց քանդակի: Եթե քանդակը շատանա, մեր քաղաքի դիմագիծը և կլավանա, և քաղաքը կդառնա ավելի գեղեցիկ»:

Քանդակագործի խոսքով, քանդակները կարող են լինել տարբեր թեմաներով՝ հայրենասիրական, սիրո, կնոջ, մանուկների:

«Զինվորի կերպարին  նվիրված շատ քանդակներ պետք է լինեն քաղաքում, որպեսզի երիտասարդը, ով դեռ բանակ չի գնացել, տեսնի ու ձգտի դառնալ այդպիսի կերպար: Զինվորի հետ կապված ոչ մի կոմպոզիցիոն աշխատանք չկա: Խաչքարով զինվորի հիշատակը հավերժացնելը, իմ կարծիքով, գերեզմանային մակարդակի վերաբերմունք է: Մեծ Հայրենական պատերազմից հետո զինվորի կերպարը թե դասական գեղարվեստական գրականության մեջ, թե կինոարվեստում, թե գեղանկարչության ու քանդակագործության մեջ, բարձրացվեց, հզորացվեց: Պատվերներ էին գալիս:  Մեր պատերազմներից հետո  այդ վերաբերմունքը չկա: Դրան պետական առանձնահատուկ վերաբերմունք է պետք: Տարբեր միջոցառումների համար անիմաստ ծախսեր են արվում: Կարելի է այդ ծախսերից մի փոքր մաս հատկացնել քանդակագործությանը, մոնումենտներ կծնվեն»,- ասաց արվեստագետը:

Նա նշեց, որ ունի նման աշխատանք, դիմել է պաշտպանության նախարարությանը՝ քաղաքում տեղադրելու համար, պատասխանել են՝ դիմել 2018-ին: 

Ալեքսան Բաբայանն, ընդհանրապես, պետության վերաբերմունքը դեպի արվեստը, արվեստագետը, բացասական է գնահատում:

«Պետությունը պետք է ամեն օր արվեստանոցի դուռը ծեծի, ասի՝ մեզ սա է պետք, այն է պետք: Շնորհալի քանդակագործների բանակ ունենք, բոլորին պետք է գործ տալ: Ինչ ստեղծում է քանդակագործը, մնայուն արժեք է: Ոչ մնայուն միջոցառումների վրա հսկայական գումարներ ենք ծախսում, մնայուն քանդակագործության վրա ծախս չենք անում, հազվադեպ մրցույթներ են լինում»,- ասաց քանդակագործը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:00
Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը կցուցադրվի Երևանի կինոթատրոններում
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նոր կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին:
Աղբյուր` Panorama.am
14:51
Թուրքիայի և Իրաքի գլխավոր շտաբների ղեկավարները կքննարկեն քրդական հանրաքվեի հարցը
Հաղորդվում է, որ Աքարը Ալ-Հանիմիի հետ բանակցություններ կվարի Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շենքում։
Աղբյուր` Panorama.am
14:45
Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Նալբանդյան. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալվող զարգացումներին
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:32
«Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում». Նախագահը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով...
Աղբյուր` Panorama.am
14:26
«Միսս-Թուրքիա 2017»-ը թվիթերյան գրառման պատճառով զրկվել է տիտղոսից
«Միսս Թուրքիա» մրցույթի կազմակերպչական կոմիտեն, որը ձգտում է Թուրքիան ներկայացնել աշխարհին, չի կարող ընդունել նման հաղորդագրությունը։
Աղբյուր` Panorama.am
14:15
Արման Միքայելյանը և Կարեն Գրիգորյանը՝ «Երևան օփենի» առաջատարներ
Երևանում ընթացող «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարներ են...
Աղբյուր` Panorama.am
14:08
Արտեմ Ասատրյանը Լիսաբոնում ներկայացրել է Հայաստանում արժանապատիվ ծերացման ապահովման ուղղությամբ աշխատանքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին Լիսաբոնում կայացած «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:04
Մանե Թանդիլյան. Տեսնելու ենք, թե ինչպես է պահպանվել հայկական ժառանգությունը Բաքվում
Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու նպատակով  Բաքվում գտնվող «Ելք» խմբակցության պատագամավոր Մանե...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք...
Աղբյուր` Panorama.am
13:40
Հակառակորդն առաջնագծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետեր. Արցախի ՊՆ
Մեկ շաբաթում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:
Աղբյուր` Panorama.am
13:37
«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
Դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:
Աղբյուր` Panorama.am
13:30
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
Եվրոպական փորձագետների խմբի հետազոտությունների արդյունքների  եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:11
Դոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան, իշխանությունները մեկնաբանություններով հանդես չեն եկել։
Աղբյուր` Panorama.am
13:02
Արցախում նշում են Ստեփանակերտի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Թրամփը «տեղը չի բերել» սեփական կնոջը
Ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի սուր աչք ունեցող օգտատերերը հումորի նոր առիթ ունեն։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Իրմա փոթորիկի...
Աղբյուր` Panorama.am
12:43
ԱԳ նախարար. Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը
Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:37
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հարավային Կովկասի երկրներ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան: ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
«Այսօրվա ասուլիսն ուզում ես սկսել հանրապետության նախագահին դիմելով՝ Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է»
Աղբյուր` Panorama.am
11:54
Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տանող ուղղաթիռը
Մեքսիկայի գլխավոր դատախազությանը պատկանող ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցնում երկրաշարժից տուժածներին, վթարի է ենթարկվել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:47
Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
«Արարում» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 15-ին, գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
11:38
ԵԽ Նախարարների կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Մեկ օր սահմանամերձ Չորաթանում
Կյանքը զգալիորեն բարելավվել է, արտագաղթը կանգ է առել, ավելին՝ գյուղ է վերադարձել 6 ընտանիք...Գյուղը, սակայն դեռ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած
Աղբյուր` Panorama.am
11:09
Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրել են երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Բաքվում հայաստանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ցույց են անցկացրել
Ադրբեջանը՝ «Եվրանեսթի» հարթակը կրկին փորձել է օգտագործել հակահայ քարոզչության համար, ինչին հակադարձել են Բաքվում գտնվող Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}