17:45 28/06/2017

Դեպի սահման. Հայրենիքն այստեղից է սկսվում

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

-Մեր գյուղի անունը Կողբ ա, գիտե՞ս ինչի,-հարցնում է իր սովետական մեքենայով դեպի Զիկատար տանող տաքսու վարորդ Ռաշիդ Ավագյանը,-ու առանց պատասխանիս սպասելու շարունակում,-դա հապավում է՝ Կադրեր, Որ Ղեկավարում են Բոլորին։ Հավատա՝ ինչքան ղեկավար պաշտոններ կային, մեր գյուղացիներին էին վստահում՝ ռայկոմի քարտուղարներ, մինստրներ, շրջկոմի ղեկավարներ ու էլի ՝ ինչ ղեկավար գիտեք, բոլորը մերոնքական էին։
-Հա, երևի ձեր գյուղից գնացած հարսներն էլ տներ են ղեկավարում կողքի գյուղերում,-հարցնում եմ ես։ Ծիծաղում է  ու ասում, որ իրենց գյուղից տարած հարսները ամենալավն են։

Բայց ես չեմ ընկրկում, ասում եմ՝ իրեն նախորդած տաքսիստը՝ Դավիթը, պատմել է, որ Կողբից գնացած հարսները շատ նախանձ են. նրանց տունը պետք է ամենալավը լինի՝ անգամ լվացքը պետք է ամենագեղեցիկը իրենցը փռված լինի։ Հակառակ դեպքում կռիվներն անխուսափ են։

«Իսկ օրինակ, Բերդավանցիք, որ հարս են տանում, էշը ծախում են»,-պատմել էր Դավիթը՝ կատակելով, թե շատ են աշխատեցնում իրենց խեղճ հարսներին սահմանամերձ այդ գյուղում։

Հարցրել էի՝ հարսներ-կիսուրներ լեգենդներ կան , հա՞ , ձեր կողմերում, Դավիթն ասել  էր ՝ լեգենդը որն է, մի լավ պատմություն կա ու պատմել. «Հարս ու կիսուր քաղաքից գալիս են, ճանապարհին տալը զանգում է , թե՝ ուր եք, հարսն էլ թե՝ Սև Քարի տակին։ Տալը փրփրում ա՝  քո մոր հետ լինես սև քարան տակին , հլա եկ, ես քեզ կասեմ։ Գալիս են ու դեռ ներս չմտած՝ տալը տալիս ա հարսի պնչին։ Նոր կիսուր մայրիկը խառնվում ա, թե գյուղի անունն ա՝ Սև քար, իրենք էլ այդ գյուղի տակի գյուղում են եղել, որ զանգել ա, բայց էլ ինչ՝ մեր հարսին իրանը հասած ա լինում արդեն»։

Ռաշիդը ծիծաղում է ու ասում, որ Դավիթը այդ պատմությունները հաստատ հատուկ է պատմել, որ շատ չվախենանք ճանապարհին, որը ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ է ու ամեն վարկյան կարող են կրակել։

Ես, իհարկե, Ռաշիդին չասացի, որ վախից չէի շնչում այն պահից՝ կարծեմ Բաղանիս-Ոսկևան Ոսկեպարի շրջանում, ինչ Դավիթն ասաց, թե հիմա մի քիչ արագ է քշելու (իսկ իրականում շատ արագ սկսեց վարել), որովհետև անզեն աչքով տեսանելի հեռավորության վրա ադրբեջանական գյուղ է, զորամաս ու երբ ուզում են՝ կրակում են  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ վրա, հայկական գյուղերի վրա։

Ռաշիդն ասում է, թե մարդիկ արդեն սովոր են այդպես ապրելուն։ Ընդհանրապես սահմանամերձ  ջրջաններում ապրողները , կարծես, հպարտությամբ ասում են՝ թե չեն վախենում կրակոցներից, մայրը կարող է սայլակի մեջ դրած երեխայի հետ զբոսնել և կրակոցներից չվախենա, չփախչի։

Ես չեմ հպարտանում, ես  բարկանում եմ՝ դա նորմալ չէ։ Իհարկե, ուրախ եմ, որ քաջ ենք, բայց տխուր եմ, որ մեզ կարող են սովորեցնել այդպես ապրելուն հարմարվել։ Դա նորմալ չէ, մեզ վրա պիտի չկրակեն. ի վերջո Հայաստանի հետ չէ Ադրբեջանի պատերազմը, որ անխնա կրակի մեր գյուղերի վրա։  Չեմ ուզում հարցնել, թե ինչու է լռում ՀԱՊԿ-ը, քայլեր չի ձեռնարկում ամեն հնչած կրակոցի համար, որովհետև մեր խաղաղության երաշխավորը հայ զինվորն է։ Ուղղակի, ուզում եմ հիշեցնել, որ ՄԵԶ ՎՐԱ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿՐԱԿԵԼ։ Ինչու պիտի ես՝ ՀՀ քաղաքացիս, իմ խաղաղ ու խաղաղասեր երկրով կուզեկուզ ման գամ, ինչու պիտի մարդկանց համար կրակոցների տակ ապրելը առօրյա դառնա։ Դա նորմալ չէ։

Ու չեմ զարմանում, բոլորովին չեմ զարմանում, որ Նոյեմբերյանի շրջանի  Զիկատար  պահպանվող տարածք Երևանից  հասած բնապահպանության նախարարին տեսած գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը բնապահպանական հարցեր ուղղելու փոխարեն նախևառաջ խնդրեց կառավարությանը փոխանցել, որ լավ  նայեն դեպի սահման՝ հայրենիքը այնտեղից է սկսվում։

«Ես ուզում եմ, որ սահմանամերձ շրջանում  ծննդաբերող մայրը ավելի շատ նպաստ ստանա, նրան հատուկ ուշադրություն է պետք։ Հենց դրանք , այդ գյուղերն են սահմանապահ՝ իրենց բնակիչներով։ Նրանց ամուր է պետք կապել հողին, որ դուրս գնալը մտքներով չանցնի։ Դատարկ գյուղի համար ոչ մի զինվոր կյանք չի տա։ Ես չեմ ասում , թե ով սահմանին չի , հերոս չի, հակառակը՝ հերոս են ամեն մեկը իր գործում, ամեն մեկի ուժեղությունն ու հաղթանակն են մեր ազգի ուժը՝ սկսած համակարգչով խաղացող երեխայից, վերջացրած՝  իր օֆիսում աշխատող պաշտոնյայից...Բայց խնդրում եմ՝ մի քիչ սովորենք անտառից՝ ուժեղի դիրքերում չվնասելու քաղաքականություն։ Թող ամեն հզոր կաղնի, ապրի էնպես, որ չստվերի ոչ մի փոքրիկ հոնիի...ինչ իմանաս, որ մի ծառը մի օր ավելի պիտանի կլինի։Ուղղակի խնդրում եմ՝  ավելի ուշադիր նայենք սահմանին՝ հայրենիքն այստեղից է սկսում»։

Հայրենիք, սահման...պատահական չէ, որ մեզ մոտ ազգը բանակ է, հայրենիքը՝ սահման, որովհետև երկու քայլ վերև սահման է, երկու քայլ ներքև սահման։  Աստված իմ,այսքան էլ փոքրիկ հայրենիք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ. Լիահույս ենք, որ հետաքննությունը երևան կհանի ճշմարտությունը
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 22-ին կատարված դեպքը:
Աղբյուր` Panorama.am
20:30
Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
Tripadvisor -ի օգտատերերի գնահատմամբ
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
20:19
Ծանրամարտի ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը՝ ոսկե մեդալակիր
Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
Սոցհարցման արդյունքները
Աղբյուր` Panorama.am
20:07
Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կարելի է կատարել նաև սահմանային անցման կետերում
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Դեսին-Շարպիոն դարձել է 8-րդը ֆրանսիական համայնքներից, որոնք բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի Հանրապետության քաղաքների հետ։
Աղբյուր` Panorama.am
19:56
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը
«Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
19:51
Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝ ոչ-ոքի
Չորրորդ պարտիան կխաղացվի վաղը:
Աղբյուր` Panorama.am
19:42
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արդեն հաջողությամբ իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների չորս փոխպատվաստում
Լևոն Ալթունյանը և ՌԴ առողջապահության նախարարն երկու երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել են Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը Արցախից վերադառնալուց հետո պատմել է տեսածի ու զգացմունքների մասին: «Այստեղ անցկացրած մեկ շաբաթն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
19:05
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վթարային և պլանային ջրանջատումներ Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային:
Աղբյուր` Panorama.am
18:46
Եզակի դինոզավրը դարձել է Կալիֆորնիայի խորհրդանիշ
Ներկա պահին Կալիֆորնիան արդեն ունի 33 խորհրդանիշ:
Աղբյուր` Panorama.am
18:24
Սպահանի Թեմական Խորհրդի ատենապետը հարձակման է ենթարկվել
Վարուժ Մինասյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
18:18
Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:...
Աղբյուր` Panorama.am
18:07
Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, չեն կարող ի հայտ գալ Իրանում։
Աղբյուր` Panorama.am
17:53
Կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են գույքահարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն օգնության  խնդրանքով դիմել է շիրակցիներին՝  համալրելու դպրոցները: «Սիրելի շիրակցիներ,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Դսեղում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը: Նոր ենթակառուցվածքային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Էրդողանը սպառնացել է քրդերի հանրաքվեի պատճառով դադարեցնել Հյուսիսային Իրաքից նավթի հոսքը
Դրանից հետո եկեք նայենք, թե ինչ ճանապարհներով Հյուսիասյին Իրաքի կառավարությունը կտեղափոխի իր նավթը։
Աղբյուր` Panorama.am
16:59
«Քաղաքական դաշտը վատառողջ է». ՍԴՀԿ համագումարի հայտարարությունը
Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI  հերթական փակ Համագումարը, որին մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջենիֆեր Լոպեսը մեկ միլիոն դոլար օգնություն կհատկացնի «Մարիա» փոթորկից տուժածներին
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 1  միլիոն դոլար օգնությունը կհատկացնի Պուերտո Ռիոկոյի բնակիչներին, ովքեր տուժել են «Մարիա» փոթորկից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց
16:40 25/09/2017

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}