Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստում 77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը:
Նախքան քվեարկությունը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի էր լուծել այլ եղանակով: Նաև՝ բացի այս100 միլիոն խ/մ-ը, որն առաջարկվում է հաստատել և բացթողել, տարեկան 170 միլիոն խ/մ ջուր արդեն ոռոգման համար բացթողնվում է: Թող սա չներկայացվի, որ արվում է միայն գյուղացիների համար և միայն այս 100 միլիոն խ/մ է»:
Նա նաև նշեց, որ, իրենց կարծիքով, օրենքի նախագիծը ներկայացած է օրենքի խախտմամբ, սահմանադրությանը հակասող բազմաթիվ դրույթներ են պարունակում:
«Մենք դեմ ենք քվեարկելու այս օրենքին: Միաժամանակ կոչ եմ անում իմ գործընկերներին աջակցել մեզ դիմելու Սահմանադրական դատարան՝ այս օրենքի սահմանադրականությանը վիճակարելու տեսակետից գոնե ապահովելու մեր դատարանի մատչելիության իրավունքը»,- ասաց Ա. Զեյնալյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ոռոգման նպատակով Սևանա լճից տարեկան բացթողման 170 մլն խ/մ չափաքանակի ավելացում՝ դարձնելով այն մինչև 270 մլն խ/մ: