«Եղիցի լույս» մրցանակը կստանա Տիգրան Մանսուրյանը
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բաղկացուցիչ մաս են կազմում քաղաքի բացօթյա միջոցառումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետ տեղակալ Արամ Սուքիասյանը նշեց, որ այս տարի բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը կընդլայվի։
«Այս տարի բացի Կարապի լճից՝ բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև Կասկադում, Շարլ Ազնավուրի հրապարակում, Նոր Նորքի Գայի արձանի հարևանությամբ, ՀԱԹ-ի «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում, Ազատության հրապարակում։ Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերով։ Ընդհանուր կլինեն բազմաժանր բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններ»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա հավելեց, որ կլինեն նաև համերգային ծրագրեր Շարլ Ազնավուրի հրապարակում՝ երեկոյան ժամը 21-23-ը։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ այս տարվա ծրագիրը շատ ճոխ է:
Անդրադառնալով կինոփառատոնի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու կողմից տրվող «Եղիցի լույս» մրցանակին, նա հայտնեց, որ այս տարի մրցանակը կտրվի ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
Լրագրողները Խաչատրյանից նաև հետաքրքրվեցին, արդյոք կինոփառատոնի ֆիլմերի ցանկից հանվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին պատմող երկու ֆիլմ, որին ի պատասխան նա ասաց. «ՀՀ կինոմիության նոր ղեկավարները՝ նայելով «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն ծրագիրը, որում ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմ կար, և տեսնելով հասարակական աղմուկը, նշեցին, որ իրենք չեն կարող այն ցուցադրել»:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-գերմանական մշակութային ոլորտում մի նոր առաջընթաց քայլ է գրանցվելու. Դեսպան
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան