Մշակույթ 13:47 20/07/2017 Հայաստան

Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն

Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազդարարեց «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի մեկնարկը:

««Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն մտահղացվել է Հայաստանում, այն կրում է շրջիկ բնույթ՝ կախված ցուցահանդեսի թեմայից, ունենալու է տարբեր երթուղիներ՝ Հայաստանի տարածքով»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ առաջին տրիենալեի երթուղին Գյումրիից շարունակվում է Երևան, ապա Երևանից՝ Սևան:

Վ. Կարապետյանի խոսքով, «Ստանդարտ-2017»-ը տեղի է ունենում Հայաստանի հարուստ պատմամշակութային համատեքստում. «Հայաստանն ամուր հիմք հանդիսացավ «Ստանդարտ» նախագծի մտահղացման և մշակման համար: Գյումրիի ժամանակակից արվեստի բիենալեն, Երևանի ակտիվ արվեստային իրականությունը, «Ոսկե Առյուծ» մրցանակը, որին երկու տարի առաջ Հայկական տաղավարն արժանացավ Վենետիկի բիենալեում և վերջին տարիների բազում այլ նվաճումները զգալիորեն դյուրացրել են մեր առջև դրված խնդիրը»: 

Նա տեղեկացրեց, որ տրիենալեի անվանումը ներշնչված է 1924 թ.-ին տպագրվող «Ստանդարտ»՝ հայկական ավանգարդ պարբերականի անունից։ 

Վ. Կարապետյանն ասաց, որ «Ստանդարտ» առաջին տրիենալեի համար Արվեստների Հայկական Խորհրդի  ղեկավարությունն իբրև գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, որը եղել է նաև 2015 թ. Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողը։ Գործընկեր համադրողն է Ռուբեն Արևշատյանը: Այս տարվա խորագիրն է «Անալոգ լեռը», ոգեշնչված է  ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944) համանուն «Անալոգ լեռը» անավարտ վեպից:

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն առաջին անգամ անցկացվելու է 2017թ.-ի հուլիսից մինչև դեկտեմբեր, իսկ այսուհետ տեղի է ունենալու երեք տարին մեկ անգամ: Առաջին տրիենալեին մասնակցում են 20-ից ավելի հայ և օտարազգի արվեստագետներ: Արվեստի այս փորձառության արդյունքում լինելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ և պերֆորմանսներ:

Ասուլիսին ներկա Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը նշեց, որ երբ ինքնաթիռով գալիս են ու վերևից տեսնում Արարատը, այնուհետև վայրէջից հետո տեսնում հողին կանգնած՝ հնարավոր չէ չհիշել «Անալոգ լեռը» աշխատանքը:

«Արվեստն առհասարակ գոյություն չունի առանց հոգևոր մոտեցան. «Անալոգ լեռը» խորհրդանշական մի լեռ է, որը իմի է բերում երկինքն ու երկիրը, մի ուղի, որը պետք է դրսևորվի նյութական և մարդկային կերպարով, այլապես մեր վիճակը կատարելապես անհույս կլինի»: 

Այսօր ՀԲԸՄ-ի ցուցասրահում բացվելու է բրազիլաբնակ լուսանկարիչ (1899-1966 թթ.) Գասպար Գասպարյանի «Հեռավոր պատառիկներ, մոդեռնիստի հետադարձ հայացք» ցուցադրությունը: Համադրողն է Ռուբեն Արևշատյանը։ ՀայԱրտ Մշակութային կենտրոնում ցուցադրվելու է Իլյա և Էմիլիա Կաբակովների (Ռուսաստան/ԱՄՆ) «Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ» և «Համերգ ճանճի համար» ինստալացիաները:

Գյումրիում Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում և Սերգեյ Մերկուրովի թանգարանում ներկայացվելու են արվեստի գործեր, պերֆորմանսներ և աշխատանոցներ, որոնք ստեղծվելու են Գյումրիի արվեստագետ հանրույթի հետ համագործակցությամբ։ Արվեստագետ Վահագն Ղուկասյանի հետ համադրողական համագործակցությունը տեղի կունենա Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որտեղ երկու նկարչուհիների մշտական հավաքածուի ընտրանին կզուգադրվի հետևյալ արվեստագետների գործերի հետ՝  Ֆրանսիսի Ալիս (Բելգիա), Գոհար Մարտիրոսյան (Հայաստան), Ռոզանա փալազյան (Բրազիլիա)։ Կցուցադրվեն նաև «Արվեստ՝ հանուն աշխարհի» արտադրության կարճամետրաժ ֆիլմեր:

Տրիենալեի երկրորդ մասը նախատեսված է սեպտեմբերին՝ Էրեբունիում, Սևանում և այլ քաղաքներում:

Վ. Կարապետյանը տեղեկացրեց, որ տրիենալեն տեղի է ունենում ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և աջակցությամբ, համակազմակերպիչ հաստատությունների օժանդակությամբ և մասնակցությամբ՝ Ժնևում գործող «Արվեստ՝ հանուն աշխարհի» կազմակերպության, Երևանում գործող «Արվեստ Հայաստան հիմնադրամի», «Հասրաթյան» հիմնադրամի, Ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:05
Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակցի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}